Իսպանիայում, Բելգիայում եւ Գերմանիայում հակաահաբեկչական խոշոր գործողություն է իրականացվել, որի արդյունքում ձերբակալվել է հինգ մարդ, որոնք պատկանում են «Եվրոպայի անվտանգության համար լուրջ, կոնկրետ եւ տեւական վտանգ ներկայացնող» խմբի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Իսպանիայի ՆԳՆ-ին:
Հայտարարության մեջ ասված է, որ ձերբակալվածներից չորսն ազգությամբ իսպանացի են, եւս մեկը` մարոկկացի: Նրանք անդամակցել են լավ կազմավորված միավորի, որն իրականացրել է ահաբեկչական ԴԱԵՇ կազմակերպության հրահանգները` գործելով ինտերնետում տարբեր ուղիներով:
Գործողություններն իրականացվել են Բարսելոնում, Մելիլիայում (Իսպանիա), Բրյուսելում (Բելգիա) եւ Վուպպերտալում (Գերմանիա):
Ձերբակալվածներն իրենց գաղափարներն են տարածել, մասնավորապես` «անձնական ջիհադի» կոչ են արել ինտերնետով, այդ թվում` Facebook-ում էջով, որի բաժանորդ է եղել 32 հազար մարդ: Էջում տեղադրված նյութերն իսպաներեն են եղել:
Իսպանիայի ՆԳՆ-ն հաղորդում է, որ խմբավորումը զբաղվել է «տեղեկատվական սարսափ տարածելով» (լուսանկարներ, տեսանյութեր տարածելով, գովաբանելով ահաբեկչական գործողությունները, ատելությամբ լի ուղերձներ եւ սպառնալիքներ տարածելով), ի հայտ բերելով հետեւորդների, որոնց կոչ են արել անդամակցել ԴԱԵՇ-ին եւ մեկնել հակամարտությունների գոտիներ, ԴԱԵՇ-ին կոնտակներ տրամադրելով, կրոնական էթնիկական պատկանելիությամբ պայմանավորված ատելություն տարածելով:
Գործողությանը մասնակցել են Իսպանիայի, Գերմանիայի եւ Բելգիայի իրավապահ մարմինները:
2015 թվականի կեսից, երբ Իսպանիայում ահաբեկչական վտանգի չորրորդ մակարդակ է մտցվել, 143 մարդ է ձերբակալվել ահաբեկչական գործունեությանը հանցակցության կասկածով: Նրանցից 113 մարդ` Իսպանիայի տարածքում, 30-ը` այլ երկրների:
news.am
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02