Հոկտեմբերի 13-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք է տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի այցն իր ներդրումը կունենա երկկողմ բարեկամական կապերի ամրապնդման գործում:
Փոխշահավետ համագործակցության խորացման առումով կարեւորելով միջխորհրդարանական գործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ որպես օրենսդիր մարմնի ղեկավար՝ պատրաստ է աջակցելու երկու երկրների շահերից բխող ցանկացած նախաձեռնության իրականացմանը:
Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջեւ երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար:
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը եւ ներուժն ակնհայտ է, եւ դրա վառ օրինակն է ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշումը:
Անդրադարձ է եղել տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող հարցերին, այդ թվում՝ Ադրբեջանի ոստիկանության կողմից Որոտան գյուղի Գորիս-Կապան ճանապարհահատվածում երկու իրանցի բեռնատարների վարորդների ձերբակալությանը:
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է խորհրդարանի առանցքային դերակատարությունը: Իրանի գլխավոր դատախազը, առաջնահերթ համարելով տարածաշրջանի անվտանգությունը, կարեւորել է պայքարն ահաբեկչական խմբավորումների ներթափանցման դեմ: Նրա խոսքով՝ Իրանի համար իր եւ հարեւանների անվտանգությունը շատ կարեւոր է եւ փոխկապակցված: Արձանագրվել է, որ միայն տարածաշրջանում հարատեւ եւ կայուն անվտանգության պայմաններում է հնարավոր երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը:
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44