ARM | RUS |

Մեդալները միայն ցանկությամբ չեն լինում

28.09.16 | 18:32

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին


– Ռիո դե Ժանեյրոյից անմիջապես հետո Դուք Թեհրանում մասնակցեցիք «Արարատ» մարզակումբի 48-րդ համահայկական խաղերին: Ի՞նչ կարևորություն եք տալիս այդ միջոցառմանը:


– Իհարկե, սա զուտ մարզական միջոցառում չի կարող համարվել: Այն ունի մեծ հայապահպան նշանակություն: Հնարավորություն է ստեղծվում հայ ժողովրդի տարբեր հատվածների, տարբեր համայնքների անմիջական շփումների, կապերի ստեղծման, միմյանց ճանաչելու համար: Մարզական միջոցառման շուրջ ստեղծվում է մեծ էմոցիոնալ միջավայր, ուժեղ էներգետիկա, որն իսկապես չափազանց կարևոր է հայապահպանության համար: Ես ուրախ եմ իմ այցի համար և, առիթից օգտվելով, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր հարևան և բարեկամ Իրանի ժողովրդին և իշխանություններին, հայ համայնքին, Արարատ մարզական ակումբի ղեկավարությանը` նման հնարավորություն ստեղծելու համար:

– Դուք վերջին ժամանակաշրջանում հաճախ եք լինում հայկական խոշոր համայնքներ ունեցող երկրներում և հարաբերություններ եք կառուցում համայնքների հետ: Կարելի՞ է համարել, որ սա դարձել է Ձեր գործունեության նոր և կարևոր բաղադրիչներից մեկը:


– Այո: Ես կարծում եմ, որ կյանքում մեծ հաջողությունների հասած մարդը պետք է ձգտի հարցերին ավելի լայն նայել, ավելի խորքային խնդիրներ դնել իր առաջ: Ես ուզում եմ օգտակար լինել իմ ժողովրդին և պետությանը և ձգտում եմ գտնել էֆեկտիվ լուծումներ: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդն իսկապես խոշոր ծրագրեր իրականացնելու ունակ ազգ է: Մենք կարող ենք մեծ խնդիրներ լուծել, եթե լինենք միասնական: Մենք կարող ենք լինել տարբեր պետությունների քաղաքացիներ, ապրել աշխարհի տարբեր ծայրերում, բայց մենք ունենք մեկ ընդհանուր հայրենիք` Հայաստանը: Ես ուզում եմ, որ այս գաղափարը համակի ողջ հայ ժողովրդին, և ես իմ կողմից կանեմ ամեն ինչ` դրան հասնելու համար; Բոլոր այցելությունների ժամանակ ես իմ ուժերի ներածին չափով օգնել եմ տեղի համայնքին` այս կամ այն հարցերը լուծելու համար: Դիմում են տարբեր խնդիրներով, ու ես միշտ փորձում եմ լուծումներ գտնել: Ես ուզում եմ կոտրել այն կարծրատիպը, թե մենք Հայաստանում միայն սպասում ենք սփյուռքից օգնության: Ոչ, այդպես չէ, եթե այս կամ այն համայնքում կա հրատապ խնդիր, կա լուծում պահանջող հարց, որն ընդհանուր է, որն ունի հայապահպան նշանակություն, մենք պետք է մեր օգնության ձեռքը մեկնենք: Ես կարևորում եմ խոշոր համահայկական ծրագրերի իրականացումը: Այնպիսի ծրագրերի, որոնք կնպաստեն հայ մնալուն, տարբեր համայնքների միջև կապեր ստեղծելուն, ընդհանուր տեղեկատվական դաշտ ստեղծելուն:


Կարող են լինել կրթական, մշակութային, բիզնես, մարզական և այլ բնույթի նախագծեր: Եվ այդ ամենի առանցքում, իհարկե, պետք է լինի Հայաստանը` մեր բոլորի ընդհանուր հայրենիքը: Հաջողության համար նոր մոտեցումներ են պետք, նոր մտածողություն, նոր քայլեր: Ես կարծում եմ` այստեղ շատ գործ կա անելու:

– Նախքան Օլիմպիական խաղերը հնչում էին տարբեր տեսակետներ` մեր հավաքականի պատրաստվածության աստիճանի վերաբերյալ: Դուք համոզված էիք, որ այս տարի Հայաստանը ներկայացնելու էր իր ուժեղագույն հավաքականը: Արդարացվեցի՞ն, արդյոք, Ձեր սպասելիքները:


– Ոչ միայն իմ գնահատականն էր այդպիսին, այլև` մարզական տարբեր ոլորտների մասնագետների: Եվ կարծում եմ` այս գնահատականը ճիշտ դուրս եկավ: Մեր ակնկալիքներն արդարացվեցին: Մեր հավաքականն ապացուցեց, որ ուժեղ է, հուսալի, հաղթող: Տարբեր մարզաձևերում մեր թիմը համալրված էր բարձրակարգ, համաշխարհային մակարդակի մարզիկներով, որոնք պատիվ կբերեին ցանկացած հզոր պետության: Օլիմպիական խաղերից առաջ կատարված է եղել ահռելի նախապատրաստական աշխատանք: Իսկ ժողովուրդը տեսնում է միայն հաղթանակներն ու պարտությունները: Մեր օլիմպիական հավաքականի նախապատրաստումը չի զիջել աշխարհի ամենազարգացած ու հզոր տնտեսությամբ պետությունների թիմերին: Եվ վերջապես` վերջին տարիներին մենք խնդիր էինք դրել` ստանալ հոգեբանորեն ամուր, հաղթող մթնոլորտ, ինչը, կարծում եմ, մեզ հաջողվեց: Այնպես որ` իմ կարծիքը չի փոխվել. մենք ունեցել ենք շատ ուժեղ օլիմպիական թիմ:

– Կարո՞ղ էր այս նույն հավաքականն ավելի լավ արդյունքներ ցույց տալ: Հավաքականի ներուժը և բերած մեդալների քանակը համարժե՞ք են արդյոք:


– Իհարկե, միշտ պետք է ակնկալել և ձգտել ավելիին: Այնուամենայնիվ, արդյունքներից ես իրոք գոհ եմ: 206 պետությունների շարքում Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց 42-րդ տեղը: Ես իմ առաջ խնդիր էի դրել` ոսկի բերել, և մենք ոսկի ունեցանք: Մենք ունեցանք 3 արծաթ: Իսկ թե ինչ է նշանակում Օլիմպիական խաղերում արծաթե մեդալը, կարծում եմ, կարիք չկա բացատրելու: Դժգոհել նման արդյունքից` անարդար կլիներ: Այո, ես գոհ եմ: Կարո՞ղ էր լինել ավելի լավ. իհարկե՝ կարող էր: Մենք կարող էինք ունենալ 3 ոսկի: Ունեցանք ցավալի կորուստներ և ցավալի վնասվածքներ: Միհրանի հետ կատարվածը բոլորը տեսան: Որոշ մարզիկների պարագայում եղան անհասկանալի պահեր: Այս ամենը մենք առաջիկայում մասնագետների, մարզիչների հետ կվերլուծենք, կփորձենք հասկանալ` որտեղ էր սխալը:


– Գալով Հայաստանի համար այս տարվա օլիմպիական ամենացավոտ պահին. Միհրան Հարությունյանի` ոսկե մեդալից զրկվելու պատմությունն ի վերջո Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում, կկարողանա՞նք հետագայում խուսափել նման տհաճ միջադեպերից:

– Բոլորիս համար Միհրանը չեմպիոն է, և նա պարգևատրվել է հենց այդպես: Եվ նա հենց օդանավակայանում ստացավ իր ոսկե մեդալը հայ ժողովրդի անունից: Մենք բոլորս ականատես եղանք անարդարության: Այո, ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ սպորտում, կա անարդարություն: Ուղղակի սպորտը մասսայական ոլորտ է, տասնյակ միլիոնավոր մարդիկ ուղիղ եթերում նայում են, իրենց աչքով տեսնում, այդ պատճառով էլ ավելի մեծ արձագանք է ստանում: Օլիմպիական կոմիտեի նախագահ դառնալուց անմիջապես հետո ես այդ խնդիրն իմ առաջ դրել եմ: Ամեն կերպ պայքարել` հայ մարզիկների շահերը պաշտպանելու համար: Ես հիմա չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց արվել է շատ մեծ գործ: Տասը տարի առաջ Հայաստանն աշխարհի օլիմպիական ընտանիքում լրիվ այլ կարգավիճակ ուներ, հիմա` լրիվ այլ: Երկար ու համառ աշխատանքի, իմ անձնական կապերի շնորհիվ հնարավոր եղավ շատ հարցեր լուծել, մեր հարգանքը և հեղինակությունը բարձրացնել: Բողոքարկելու մեխանիզմներ, ոսկին հետ բերելու մեխանիզմներ գործնականում գոյություն չունեն: Սա նույնպես պետք է ընդունել որպես դառը իրականություն: Բայց մի բան ուզում եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ հասկանա: Այս խնդիրը միայն Միհրանին չի վերաբերում: Սա անարդարության խնդիրն է, որը սպորտի համար չարիք է: Մենք բոլորս հիշում ենք Միհրանի դեպքը, որովհետև նա մեր հայրենակիցն է, նրա համար բոլորի սիրտը ցավում է: Բայց դա ուղղված չէր հենց հայ մարզիկի կամ Հայաստանի դեմ:

Այլ մարզաձևերում, այլ երկրների ներկայացուցիչների հանդեպ նույնպես Ռիոյի օլիմպիական խաղերում եղել են անարդարություններ, որոնք շատ ցավոտ են տարել իրենց ժողովուրդները: Ի դեպ, անարդարությունները չեն վերաբերում միայն ըմբշամարտին: Բազմաթիվ ուրիշ մարզաձևերում նույնպես առկա է թե՛ սուբյեկտիվություն, թե՛ անարդարություն: Սա իսկապես պրոբլեմ է ողջ աշխարհի համար:


– Մեկ այլ ցավոտ խնդրի մասին. հայազգի տասնյակ հաջողակ մարզիկների էինք հետևում, որոնք հանդես էին գալիս այլ երկրների դրոշի ներքո: Ի՞նչն է նրանց հեռացրել Հայաստանից:


– Ոչ թե ինչը, այլ ովքեր: Իրենց սեփական ծնողներն են հեռացրել. չէ՞ որ արտագաղթելիս երեխաները պոկվում են Հայաստանից` իրենց հետ տանելով իրենց կարողությունները, ձգտումները, և հենց իրենց բնակության նոր վայրում են սկսում դրսևորվել նրանց ունակությունները: Երեխաներն այնտեղ են սպորտով զբաղվում ու այդ երկրների համար են չեմպիոն դառնում: Սա մարզական պրոբլեմ չէ, սա երկրի ընդհանուր տնտեսական վիճակի պրոբլեմն է: Նույն արտագաղթի պատճառով մենք ուրիշ երկրների համար ենք տալիս լավ բժիշկներ, գիտնականներ, իրավաբաններ և այլն: Սա պրոբլեմ է` շատ լուրջ, շատ մտահոգիչ, բայց էլի եմ ասում` սա սպորտի բնագավառի պրոբլեմ չէ: Ինչպե՞ս լուծել խնդիրը. շատ պարզ` զարգացնել տնտեսությունը, որ մարդիկ չմտածեն ուրիշ երկրներ տեղափոխվելու մասին, որ մարդիկ աստիճանաբար վերադառնան հայրենիք, երկրում ստեղծվի արդարության մթնոլորտ, զարգացում լինի: Օլիմպիական կոմիտեի նախագահ աշխատելու տարիներին իմ կարևոր ձեռքբերումներից մեկը ես համարում եմ մարզիկների և մարզիչների պարգևատրման արդար համակարգի ստեղծումը: Որ դա չլինի սուբյեկտիվ, ծանոթ բարեկամով: Այլ` արդար ու շատ պարզ:

Այս տարիների ընթացքում ես մեր լավագույն մարզիկներին պարգևատրել եմ թե՛ բնակարաններով, թե՛ ավտոմեքենաներով, լուծել ենք բազմաթիվ այլ խնդիրներ: Իհարկե, անթույլատրելի է, որ մեր մեդալակիր մարզիկն ապրի վատ բնակարանային պայմաններում, բայց ես ուզում եմ ձեզ հարցնել. իսկ Հայաստանում քանի՞ լավ գիտնական, քանի՞ լավ բժիշկ, լավ երաժիշտ, լավ մանկավարժ է ապրում վատ բնակարանային և սոցիալական պայմաններում: Երևի թե` շատ: Այնպես որ, հարցերը պետք է նայել ամբողջության մեջ:

-Ինչպե՞ս է պետք պատրաստվել հաջորդ Օլիմպիական խաղերին: Կարո՞ղ ենք, արդյոք, ավելի ուժեղ թիմ ունենալ:


– Բնականաբար` նպատակը հենց դա պետք է լինի: Մեդալները միայն ցանկությամբ չեն լինում: Սպորտն ուղղակիորեն կապված է երկրի տնտեսական վիճակի, բնակչության թվի, մարդկանց կենսամակարդակի, սպորտում կատարվող ներդրումների, համապատասխան կառույցների առկայության, այլ կարևոր գործոնների հետ: Պետք է մեծ ներդրումներ արվեն, կառուցվեն նոր մարզադպրոցներ, հրավիրվեն լավ մարզիչներ, մեր մարզիչներին հնարավորություն տրվի` արտասահմանում վերապատրաստվել: Շատ կարևոր է մարզերում, փոքր քաղաքներում և գյուղերում մարզվելու և մարզիկ դառնալու հնարավորությունների ստեղծումը: Սա չափազանց կարևոր խնդիր է, և ես այդ ուղղությամբ շատ եմ մտածում: Վստահ եմ` մենք կգտնենք ճիշտ լուծումները: Շատ կարևոր է, որ տնտեսությունը զարգանա: Առանց դրա լուրջ հաջողություններ ուղղակի չեն լինի: Այսօր պետությունն ինչ հնարավոր է՝ անում է: Ես իմ անձնական միջոցներից անում եմ` ինչ հնարավոր է: Բայց հեռանկարում մեծ արդյունքների համար անհրաժեշտ է պետության ընդհանուր զարգացում և հզորացում:

«Առավոտ» օրաթերթ


4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային...

00:40

Ավտովթար Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

Ավտովթար Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

18:14

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի...

18:01

ՔՊ-ի որդեգրած օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի. Մայր Աթոռ

ՔՊ-ի որդեգրած օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի. Մայր...

16:22

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն...

15:58

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի...

15:47

ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը

ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի...

15:32

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածներից հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածներից հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների...

15:14

Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով

Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան...

15:03

Փոփոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և պայմանները

Փոփոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և...

14:45

Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է․ բուժզննում է անցել

Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է․ բուժզննում է...

14:23

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են...

14:05

45 տրոլեյբուսները ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ. Ավինյան

45 տրոլեյբուսները ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ....

13:17

Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր հրաժարականը

Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր...

13:09

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հունիսի երկրորդ կեսին

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հունիսի երկրորդ կեսին

12:55

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա...

12:03

Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի. Այժմ այն անմխիթար վիճակում է. Նոր որոշում

Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի. Այժմ այն անմխիթար վիճակում է. Նոր...

11:43

«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները

«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների...

11:25

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են հողատարածքներ

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են...

11:13

Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի. Թրամփ

Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի....

10:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44