Հոկտեմբերի 17-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններից առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Կառավարությունը հերթական անգամ գումար է հատկացրել այն մարզերին, որտեղ մի քանի օր անց կայանալու են ընտություններ։ Մասնավորապես, այս անգամ պետական բյուջեից 267 միլիոն 441 (267,441.2) դրամ է հատկացվել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին։ Հոկտեմբերի 17-ին առաջին ՏԻՄ ընտրությունները լինելու են Սյունիքի և Շիրակի մարզերում։ Ըստ որոշման նախագծի՝ գումարը հատկացվում է մարզպետարաններին իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական ընկերություններին վճարումները կատարելու և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի դիմաց վճարումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, բայց թե ինչպե՞ս է այդ անհրաժեշտությունը համընկել այդ մարզերում պլանավորված ընտությունների հետ, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ։ Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ մարզպետարաններին գումար հատկացնելն այս իշխանության օրոք դարձել է սովորական։ Օրինակ, 2021 թվականի հունիսի 20-ին կայացած համապետական ընտրություններից առաջ էլ 1 միլիարդ 200 միլիոն դրամ էր հատկացվել ՀՀ 9 մարզերին, իսկ Սյունիքի մարզպետարանին գումարը հատկացնելու փոխարեն՝ Կառավարությունն այն հատկացրել է Սյունիք մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այդ հիմնադրամին պետբյուջեից տրվել էր 500 միլիոն դրամ։
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55