Հայ մրցավարները և տեսուչը հոկտեմբերին նորնշանակումներ են ստացել Եվրոպայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Սոֆիկ Թորոսյանը, որպես գլխավորմրցավար, և Լիանա Յաղմուրյանը, որպես գլխավոր մրցավարի օգնական, կսպասարկեն կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 27-ը Բուլղարիայում կայանալիք հանդիպումները:
Գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանը և մրցավարի օգնական ԽաչատուրՀովհաննիսյանը կսպասարկեն Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 6-րդ խմբի՝ հոկտեմբերի19-ից 27-ը Ռումինիայում կայանալիք հանդիպումներին:
Արման Ալաբերքյանը կսպասարկի կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության 4-րդ խմբի՝ հոկտեմբերի19-ից 24-ը Շվեդիայում կայանալիք հանդիպումները:
Գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը և մրցավարի օգնականներ Ատոմ Սևգուլյաննու ՍարգիսՀովհաննիսյանը կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի «Մինսկ»-«Դաուգավպիլս»հանդիպումը:
Գլխավոր մրցավար Արաքսյա Սարիբեկյանը, մրցավարի օգնականներ Լիանա ևՔրիստինեԳրիգորյանները, ինչպես նաև Արտեմ Գասպարյանը, որպես չորրորդ պաշտոնյա, կսպասարկեն ԿանանցԱշխարհի առաջնության ընտրական փուլի Բելառուս-Նիդերլանդներ հանդիպումը Մինսկում:
Մրցավարների տեսուչ Քնարիկ Գրիգորյանը ստացել է միանգամից 2 նշանակում՝
Հոկտեմբերի 21, Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ, Ուկրաինա-Ֆարերյան կղզիներ
Հոկեմբերի 26, Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ, Ղազախստան – Ֆրանսիա