ARM | RUS |

Կոնսերվատորիան 100 տարեկան է

21.10.21 | 13:46

Հայաստանի միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2021 թվականին նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս տարի բուհում կայացած բոլոր միջոցառումները նվիրված են հոբելյանին։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել գլխավոր միջոցառումը. թատրոնի VIP սրահում կայացել է հոբելյանական նամականիշի մարման արարողությունը, որին անմիջապես հաջորդել է գալա համերգը։

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշ՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակին: Արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Հայաստանի ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Մինչ մարման արարողությունը, կողմերը հանդես են եկել շնորհավորական խոսքով՝ Կոնսերվատորիայի 100-ամյակի կապակցությամբ, և կարևորել հոբելյանի շրջանակում նամականիշի մարման և շրջանառության նախաձեռնությունը: «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով՝ նամականիշն աշխարհին կպատմի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մշակութային ավանդի և հայկական մշակույթի մասին: Նշենք, որ նամականիշի վրա պատկերված են Կոնսերվատորիայի շենքի ճակատը և բուհի դիմացի պուրակում գտնվող Կոմիտասի արձանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ հպարտություն է ունենալ այսպիսի երաժշտական բուհ, որի շրջանավարտները Հայաստանը պատվով ներկայացնում են աշխարհին և հանրահռչակում մեր հայրենիքն ու մշակույթը. «Այս խորհրդանշական նամականիշը, որն այսօր մարվում է, թող լինի ավելի մեծ ձեռքբերումների սկիզբը»: ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը բուհին մաղթել է նորանոր հաջողություններ, իսկ նամականիշի մարման վերաբերյալ նշել է, որ պատմական և նյութական արժեք լինելուց զատ՝ այն յուրատեսակ հանրագիտարան է նշանավոր մարդկանց, իրադարձությունների և մշակույթի մասին, ինչպես նաև քարոզչական միջոց՝ իրեղեն և հոգևոր արժեքներն աշխարհին ներկայացնելու համար: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել պետական վերաբերմունքի համար և ասել. «Երաժշտությունը խոսում է աշխարհի բոլոր լեզուներով: Չնայած բոլոր խնդիրներին՝ Կոնսերվատորիան պահպանել է իր դիմագիծը: Այսօր մենք պատմական ընթացք ենք տալիս գործին, շարունակում ենք 100 տարի առաջ սկիզբ առած շղթան, դեռ բազում սերունդներ են կրթվելու և ներկայանալու աշխարհին»: Նամականիշի մարման արարողությանը հաջորդել է 100-ամյակին նվիրված գալա համերգը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Կարեն Թռչունյանը: Համերգն իր շուրջը համախմբել է նաև բուհի՝ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողներին, զոհված ուսանողների ծնողներին, բուհի նախկին ռեկտորներին, անվանի պետական, հասարակական գործիչների, արվեստագետների, դիվանագիտական ներկայացուցիչների, կոնսերվատորիայի գործընկեր կազմակերպություններին, մշակութային հաստատությունների և բուհերի ղեկավարներին։

Միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյակին: Ուղերձում մասնավորապես ասվում էր. «Երաժշտարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, դասախոսնե՛ր, ուսանողնե՛ր, արդեն մեկ դար է՝ աշխարհը հաղորդակից է հայ երգարվեստին, ճանաչում և վայելում է հայկական երաժշտական գործիքների՝ մեր դարավոր մշակույթը հավերժացնող ստեղծագործությունները, արդեն մեկ դար է՝ բուհի ուսանողներն ու շրջանավարտները համաշխարհային տարբեր բեմերում նվաճում են հանդիսատեսի սիրտը: Եվ հպարտորեն պետք է ընդգծել, որ Կոնսերվատորիան, որպես երաժշտարվեստը կատարելագործող բուհ, տարբեր ժամանակներում հռչակավոր անուններ է տվել ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի համար. Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Ավետ Տերտերյան, Տիգրան Մանսուրյան, Վաչե Շարաֆյան, Լուսինե Զաքարյան... Եվ անվերջ կարելի է թվարկել այս շարքը, որը մի վառ աստղաբույլ է երաժշտական երկնակամարում: Շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ Կոնսերվատորիայում սովորած բոլոր սերունդներին, այսօրվա սաներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Մաղթում եմ ազատ ստեղծագործական հնարավորություններ, անսպառ ուժ ու եռանդ, երաժշտության կախարդական աշխարհում ճախրելու բերկրանք: Առո՛ղջ եղեք, և թող հայ երգն ու երաժշտությունը հավերժանան նաև ձեզով, ձեր հուգու և մտքի թռիչքներով»: Հանդիսավոր արարողության շրջանակում Արցախյան վերջին պատերազմին մասնակցած ուսանողներին, բուհի նախկին ռեկտորներին՝ Տիգրան Մանսուրյանին, Սերգեյ Սարաջյանին, Արմեն Սմբատյանին, Շահեն Շահինյանին և բուհի այս տարվա հոբելյարներին շնորհվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հուշամեդալներ։ Հետմահու հուշամեդալներ են հանձնվել նաև զոհված ուսանողներին։


Մենք քանդում ենք մեր ավանդական կապերը՝ ընդամենը մի քանի եվրոպացի պաշտոնյայի ժպիտին արժանանալու համար. Աշոտյան

Մենք քանդում ենք մեր ավանդական կապերը՝ ընդամենը մի քանի եվրոպացի պաշտոնյայի ժպիտին արժանանալու...

22:19

Փաշինյանն Իռլանդիայում Կոբախիձեի հետ է հանդիպել

Փաշինյանն Իռլանդիայում Կոբախիձեի հետ է հանդիպել

22:15

«Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ»․ ԱԽ գրասենյակ

«Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ»․ ԱԽ...

22:14

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել...

21:18

Փաշինյանն ու Ալիևը ողջունում են անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը

Փաշինյանն ու Ալիևը ողջունում են անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի...

21:02

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են հրատապ նիստ գումարել կալանավորումների ու ՔԿՀ-ներում մահվան դեպքերի վերաբերյալ

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են հրատապ նիստ գումարել կալանավորումների ու ՔԿՀ-ներում մահվան...

17:02

Մգեցված ապակիների համար պարեկները 198 արձանագրություն են կազմել

Մգեցված ապակիների համար պարեկները 198 արձանագրություն են...

17:00

«ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթն ամբողջությամբ ընդունվեց

«ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթն ամբողջությամբ...

16:12

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական...

13:03

Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում խոսել է սահմանադրության, գերիների և արցախցիների խնդիրների մասին

Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում խոսել է սահմանադրության, գերիների և արցախցիների խնդիրների...

10:33

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկներն իրար ծեծել են․ տուժած կա

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկներն իրար ծեծել են․ տուժած...

10:18

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկներն իրար ծեծել են․ տուժած կա

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկներն իրար ծեծել են․ տուժած...

10:18

Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը չեմ վերցնելու․ Գերասիմ Վարդանյան

Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը չեմ վերցնելու․ Գերասիմ...

10:02

Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը չեմ վերցնելու․ Գերասիմ Վարդանյան

Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը չեմ վերցնելու․ Գերասիմ...

09:02

Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին  նաև հանձնվել է հատուկ մրցանակ

Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին նաև հանձնվել է...

17:55

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

16:44

Ստեփանավանում նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Ստեփանավանում նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն...

12:33

Գորիսում վթարային ջրանջատում է

Գորիսում վթարային ջրանջատում է

12:15

Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում

Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ...

11:59

Փաշինյանը Թուրքիայում է

Փաշինյանը Թուրքիայում է

11:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02