Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, և մասնավորապես, կապիտուլյացված ռեժիմի դիլետանտական ու անպատասխանատու կառավարման պայմաններում, ստիպում է մտածել նախ և առաջ կենսական անհրաժեշտության հարցերի շուրջ: Կան համընդհանուր խնդիրներ, որոնք ոչ մի հատվածային չափումների չեն ենթարկվում: Դրանցից են՝ Հայաստանի և Արցախի անվտանգության սպառնալիքները: Հատկապես ֆիզիկական անվտանգության սպառնալիքները որևէ կերպ չպետք է քաղաքականացվեն կամ գաղափարականացվեն: Հայաստանի քաղաքական շրջանակները, առողջ բանավեճերի և կառուցողական երկխոսության միջոցով (առանց կապիտուլյանտների) պետք է կարողանան մշակել ներկա սպառնալիքների գնահատման վստահելի, առարկայական և ոչ գաղափարախոսական մեխանիզմներ։ Ապագա ցանկացած կառավարություն պետք է հստակ պատկերացնի բոլոր հնարավոր սպառնալիքները և կարողանա տարբերակել իրական ու թվացյալ վտանգները: Որովհետև արագ կողմնորոշվելն ու պետության ռեսուրսները ճշգրիտ տեղաբաշխելը ևս օրհասական խնդիրներ են դարձել, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի Հանրապետության: Հարկ է ի նկատի առնել նաև, որ ցանկացած սպառնալիքի թերագնահատումը կարող է հանգեցնել նոր աղետների: Մյուս կողմից, որևէ պատճառով սպառնալիքների գերագնահատումը կարող է քաղաքական պլանավորման տեսանկյունից, ուղակի անհնար կամ անիրատեսական դարձնել այդ սպառնալիքները նվազեցնելուն ուղղված քաղաքական և վարչա-կառավարչական մտահաղացումների իրագործումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում, Հայաստանում շատ է խոսվում անվտանգության մասին, և դա ունի արդարացի բազմաթիվ հիմնավորումներ: Անվտանգությունը պետք է հասկանալ հնարավորինս ամենալայն իմաստով։ Ցանկացած գործընթաց, որը կարող է ազդել Հայաստանի տարածքային ամբողջականության, մեր քաղաքացու ֆիզիկական պաշտպանվածության, ինչպես նաև ողջ ժողովրդի բարեկեցությունն ապահովող կենսական շահերը պաշտպանելու կարողության վրա, պետք է համարվի ազգային անվտանգության օրակարգի անբաժանելի մաս։ Որքան էլ, որ կապիտուլյանտները, շարունակեն տարբեր շոուներով, հասարակությանը և քաղաքական ուժերին շեղել իրական պրոբլեմներից, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքական միտքը պետք է կենտրոնանա անվտանգային մի շարք օրակարգային հարցերի վրա: Մասնավորապես՝ ֆիզիկական անվտանգության, ժողովրդագրական անվտանգության, կիբեր և ենթակառուցվածքային անվտանգության, դիվանագիտական անվտանգության, ջրային ռեսուրսների և պարենային անվտանգության, ճանապարհա-տրանսպորտային հաղորդակցության անվտանգության, էներգետիկ անվտանգության, շրջակա միջավայրի անվտանգության, ֆինանսա-տնտեսական անվտանգության, ինչպես նաև քաղաքական անվտանգության խնդիրներն ամբողջությամբ դարձել են խորը վերլուծության, կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման ու ապահովման հիմնահարցեր: Այո՛, կապիտուլյանտների կառավարման երեք-չորս տարիները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար անդառնալի ծանր հետևանքներ են թողել, և դեռ կթողնեն: Նրանք դեռ կենթարկվեն իրավական, քաղաքական և բարոյական պատասխանատվության: Սակայն դա չի նշանակում, որ ավարտվեց հայկական ինքնիշխան պետությունն ու պետականությունը, և պետք է ապավինել միայն բախտի քմահաճույքին, կամ այլ տերությունների բարեհաճությանը»:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27