ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է «Ներդրումային միջավայրի մասին» 2021 թվականի զեկույցը , որտեղ վերլուծել է ամերիկյան ընկերությունների համար գործող կամ պոտենցիալ շուկաներ հանդիսացող 170 երկրի տնտեսության ներդրումային միջավայրը: Երկրների շարքում է նաև Հայաստանը։ Զեկույցում Հայաստանի վերաբերյալ արվել են հետևյալ հիմնական շեշտադրումները․ Վերջին մի քանի տարիներին բիզնես միջավայրը և ներդրումային մթնոլորտը գնահատող միջազգային ցուցիչներով Հայաստանը լավ արդյունքներ է գրանցել։ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողներին, և երկրի իրավական բազան ու պետական քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը։ Հայաստանում քիչ են սահմանափակումները օտարերկրյա վերահսկողության և մասնավոր սեփականության իրավունքի ու կազմակերպությունների համար։ Օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում գործարար շահեր ձեռք բերելու, ստեղծելու կամ տնօրինելու իրավունքի որևէ սահմանափակում չկա։ Բիզնեսի գրանցման ընթացակարգերը պարզ են։ Հայաստանը չի սահմանափակում դրամի փոխարկումն ու փոխանցումը կամ կապիտալի ու եկամուտների «հայրենադարձումը»։ Հայաստանում բանկային համակարգը կայուն է և լավ կարգավորված։ Հակակոռուպցիոն արշավը շարունակվում է համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու ջանքերի շրջանակում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է։ Զեկույցում նաև նշվում է, որ, չնայած որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային ուղղություն՝ ներդրողները պնդում են, որ պահպանվում են մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել՝ թափանցիկ, արդար և կանխատեսելի գործարար միջավայրի ապահովման համար: Այդ խնդիրներից են՝ Հայաստանի շուկայի փոքր լինելը, սպառողների ցածր գնողունակությունը, դատական համակարգի թերությունները, ինչպես նաև ժառանգություն մնացած կոռուպցիան: Ըստ զեկույցի՝ 2020թ․ COVID-19-ը և ինտենսիվ մարտական գործողություններն ազդել են Հայաստանի տնտեսական աճի և ներդրումային միջավայրի վրա: Նաև կա Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման անհրաժեշտություն։ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ընդգծում է, որ Հայաստանի օրենսդրությունն ապահովում է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, սակայն դրա կատարման ապահովմանն ուղղված ջանքերը և դատարան դիմելու գործընթացը կարիք ունեն բարելավման։ Ըստ զեկույցի՝ ձեռքբերումներն ամրապնդելու համար ավելի լայն բարեփոխումներ են պահանջվելու դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, զինվորական և իրավապահ հաստատություններում:
Արամ Աճեմյան
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58