Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրն Ավստրալիայի ներկայացուցիչների պալատում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ հարձակումներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն:
«Երբ այցելեցի Արցախ 2019 թվականին, ես ապշած էի հարևանի կողմից մշտապես սպառնալիքի տակ գտնվող տարածքի բնականոն կյանքով ապրելու փաստից: Ապշած էի իմ այցելած քաղաքների բնակիչների հանդուրժողականությունից ու տոկունությունից»,-իր ելույթում նշել է Ալեքսանդրը։
Ալեքսանդրը նաև մտահոգություն է հայտնել անցյալ տարի Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումների հետևանքով շարունակվող հումանիտար և քաղաքական ճգնաժամի կապակցությամբ։
«Այդ ժամանակից ի վեր ես լսել եմ իրենց տներից վռնդված 100 000 հայ խաղաղ բնակիչների, հարյուրավոր հայերի գերեվարված լինելու մասին հաղորդումներ: Բռնությունները պետք է դադարեցվեն, հրադադարը պետք է պահպանվի»,- ասել է Ալեքսանդրը:
«Երբ պետությունները խոսում են պատերազմի մասին, միշտ տուժում են տեղում գտնվող մարդիկ՝ Արցախի ժողովուրդը»,- ավելացրել է նա։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է Ալեքսանդրի հրապարակային միջամտությունը։
«Հայերի դեմ 44-օրյա ահաբեկչություն սանձազերծելուց և զինադադարից մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Արցախը՝ ոտնձգություններ կատարելով Հայաստանի Հանրապետության որոշ հատվածների նկատմամբ»,- իր խոսքում նշել է Կայսերյանը։
«Հատկապես սա է պատճառը, որ մեր համայնքը շնորհակալություն է հայտնում և գնահատում պարոն Ջոն Ալեքսանդրի կողմից իրազեկումը Ավստրալիայի խորհրդարանում», - ավելացրել է նա:
Նշվում է, որ օրերս Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Ջոել Ֆիցգիբոնը նույնպես հանդես է եկել Դաշնային խորհրդարանում՝ կոչ անելով Ավստրալիայի կառավարությանը հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը խաղաղ և ժողովրդավարական Արցախի Հանրապետության դեմ։
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
21:19 05.08.25
16:19 05.08.25
16:06 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03