ՀՀ կառավարության նիստից առաջ վաչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց:
Հանձանարականներից առաջինը վերաբերում էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Նա նշեց, որ վերջին օրերին սպառողների միության ներկայացուցիչների, գործարարների հետ հանդիպման ընթացքում բավական շատ է խոսվել սննդի անվտանգության պաշտպանության ծառայության մասին:
«Պարո´ն Առաքելյան, Ձեզ հանձնարարություն՝ հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները՝ ուսումնասիրել հարցը՝ շեշտը դնելով նաև այն հարցի վրա՝ լաբորատորիան պե՞տք է լինի այդ վարչության մեջ, թե պետք է լինի անկախ և տալ առաջարկություն: Երկրորդ՝ սեփականաշնորհված ակտիվներ, գույք՝ բազմաթիվ տարիների ընթացքում, որոնք այսօր չեն աշխատում: Ուստի հանձնարարում եմ էկոնոմիկայի, ֆինանսների, տարածքային կառվարման և զարգացման նախարարություններին նախևառաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել և ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված տնետեսական, իրավական կամ այլ մեխազիմների ներդրման համակարգային առաջարկություն:
Ինչի մասին է խոսքը, բոլորս հասկանում ենք՝ մենք պետք է փորձենք սեփականատերերին մոտիվացնել և ակտիվացնել, որպեսզի այդ գույքն աշխատի:
Գնումների վերաբերյալ՝ երրորդ հարցը: Մենք խնդիր ունենք գնումները կանոնակարգելու: Ելնելով դրանից՝ աշխատակզմի ղեկավար-նախարարին հանձնարարվում է քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմկակերպման մեխանիզի ներդրման հնարավոությունը և ներկայացնել առաջարկություն, թե որ ապրանքներն ու ծառայություններն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով:
Միաժամանակ պետք է առաջարկվեն գնման մեխանզիմներ: Մենք գնումներ կազմակերպող բազմաթիվ կազմակերպություններ ունենք, և կարծում եմ՝ այստեղ ծախսերի նվազեցման և գների ճշտման ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ»:
Վարչապետը գործադիր իշխանության բոլոր մարմիններին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և առաջարկներ ներկայացնել դրանց թվաքնակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ:
Նրա խոսքով՝ ՊՈԱԿ-ների գործունեությունը նպատակահարմար համարելը պետք է հիմնավորված լինի, գործառույթները պետք է լինեն հստակ և չկրկնվող:
Կարեն Կարապետյանն ասաց, որ կան բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, որոնք հաստատուն ծախսեր ունեն և իր համար գոնե առաջին շրջանում հասկանալի չէր, թե նրանց օգուտը որն է: Նա նշեց, որ այդ ամենը պետք է շատ խիստ, կոշտ վերանայել, յուրքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինչ նպատակի է ծառայում: Նույնը վերաբերում է ԾԻԳ-երին, որոնք գնումների գործընթացով են զբաղվում:
Կարեն Կարապետյանը սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ մշակույթի, ՀՀ քաղաքաշինության նախարարներին հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում քննարկել նրանց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և առաջարկ ներկայացնել:
Կարեն Կարապետյանը, խոսելով տարածքների համաչափ և տնետսական զարգացման ոլորտի մասին, տրածքային կռավարման և զարգացման նախարարին հանձանարարեց մեկամսյա ժամկետում համագործակցելով էկոնոմիկայի, սպորտի և երիտասարդության հարցերի, կրթութայն և գիտության,աշխատանքի և սոցիլական հարցերի, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հետ ուսումնասիրել բոլոր ոլորների՝ 2017թ, բյուջեի նախագծի թեմատիկ դաշտերը և ներկայացնել առաջարկներ տարաքների զարգացման ռազմավարությանը համապատասխանեցնելու նպատակով, որպեսզի «մենք ունենանք հասկանալի վեկտոր՝ ուր ենք գնում»:
Վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում վերանայել և լրամշակել համայնքային զարգացման հինգամյա ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունը՝ չափելի և հսկելի պահանջներ դմելով համայանքային զարգացման ծրագրերի նկատմամբ:
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44