««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից կազմված Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող հայտարարության տեքստում կային հստակ մեսիջներ Արցախի ինքնորոշման, այն մտահոգիչ հարցերի վերաբերյալ, որոնք կարող են ապագայում առաջանալ ինչ-որ փաստաթղթեր ստորագրելու առումով»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն «Այնտեղ նշված էր՝ առանց համապատասխան ընթացակարգերի՝ ԱԺ, ժողովորդի, ոչ մեկ իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ հայտարարության տեքստն ԱԺ-ն չի ընդունել, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ պատահական չէ՝ նույնիսկ թշնամական երկրի լրատվամիջոցներն անդրադարձան այս հայտարարությանը ի վնաս, բնականաբար, մեզ բոլորիս: Նա հայտնեց, որ մեկ օր ժամանակ է եղել քաղաքական մեծամասնությունն ընդուներ կամ առնվազն փորձեր ներկայացեր առաջարկություններ այդ հայտարարության տեքստի վերաբերյալ: «Մեր կողմից մերժելի են ցանկացած առաջարկություններ, որոնք կարմիր գծերը հաղթահարելու տեսք են ստանալու: Իսկ այդ հայտարարության մեջ կային մի քանի կարմիր գծեր: Առաջին՝ արձանագրումն այն բանի, որ տեղի է ունեցել ոչ միայն միջազգային հանցագործություն Հայաստանի և Արցախի նկատմամբ, այլ նաև Արցախի տարածքի օկուպացիա է տեղի ունեցել, Հայաստանի տարածք ադրբեջանական ԶՈւ ապօրինի ներթափանցում է տեղի ունեցել և ամրաշինական աշխատանքների հստակ փորձ է կատարվում: Երկրորդ՝ ՀՀ որևէ իշխանություն, որևէ պաշտոնատար անձ չի կարող բանակցել, գրավոր կամ բանավոր որևէ համաձայնության գալ հակառակ 1992 թվականի հուլիսի 8-ի ԱԺ որոշման, որով արձանագրված է՝ որևէ ձևով Հայաստանի համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում տեսնելը և հետևողականորեն ՀՀ-ն պետք է ապահովի Արցախի ժողովորդի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև սահմանադրական կարևորագույն նորմը, որ չի կարող ՀՀ տարածքի որևէ փոփոխություն տեղի ունենալ առանց հանրաքվեի: Երրորդ կարմիր գիծն այն է, որ մենք Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ միջազգային գործողություններ ձեռնարկենք, այն է՝ դատապարտման և միջազգային հեռապնդման պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ առ այժմ Ադրբեջանը շարունակում միջազգային պատերազմական հանցագործությունները թե մեր գերիների նկատմամբ, թե հարկադիր բռնի անհետացած անձանց մասով, ինքնիշխանության նկատմամբ հարձակումներով, թե նաև անընդհատ միջազգային հանրությանը միակողմանիորեն խեղաթյուրված տեղեկատվությամբ ՀՀ միջազգային հեղինակությունը նսեմացնելու»,- կարմիր գծերը թվարկեց Ա. Մինասյանը:
Աղբյուր` Panorama.am
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02