Քաղաքագետ Լևոն Շիրինյանը լրագրողերի հետ զրույցում անդրադարձավ ապրիլյան չորսօրյա պատերազմին և ասաց, որ հայտնված ռազմավարական իրավիճակում մեր հաղթանակը բացառիկ էր:
Tert.am- «Երեք մայրաքաղաքներում մտահղացած ռազմավարական գործողություները ձախողվել են և դա ձախողել է Արցախի պաշտպանական Բանակի զինվորները և բազմահամակազմը»,-ասաց նա և նշեց, որ այդ պետություններն են Ադրբեջանը, Թուրքիան, իսկ Ռուսաստանն օգտվեց դրանից:
Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունները անսպասելի էր և դա կարելի է որակել ավանտյուրա: «Արցախի բանակը չնայելով՝ հզոր դաշնակիցների առկայությանը, մոբիլիզացրեց իր ուժերը և չորս օրվա մեջ ջախջախեց Ադրբեջանի հարձկվողական պոտենցիալը»,-ասաց նա:
Նա ցավալի համարեց, որ հայկական կողմն այդքան զոհ է տվել, սակայն նշեց, որ չի կարող թերագնահատել, որ Արցախի բանակը վիժեցրեց ադրբեջանական ծրագիրը; «Արցախի բանակից ռազմաստրատեգիական տաղանդն եմ ուզում գնահատել»-ասաց նա:
Լևոն Շիրինյանը գտնում է, որ իրավիճակը վերադարձավ ի շրջանս յուր, քանի որ թուրքական տեսակետը չի փոխվելու՝ կամ ոչինչ կամ ամեն ինչ, համանախագահները նույնն են, Ռուսաստանը նույնն է, Ադրբեջանը հոխորտալու է և հայկական կողմը պետք է ունենա կոնֆլիկտի լուծման իր տարբերակը:
«Որպես Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի փոխհատուցման տարբերակ՝ ես մտածում եմ Քուռ Արաքսյան հանրապետության հիմնադրման մասին: Մենք պետք է աշխատենք այն բանի վրա, որ Ադրբեջանը փլուզվի»,- ասաց նա և նշեց, որ թեև ֆանտաստիկ բան է ասում, սակայն ուրիշ տարբերակ չկա, որ այս վիճակը չկրկնվի:
Նա նշեց, որ այս ընթացքում Ադրբեջանը հյուծման պատերազմ է մեզ հետ վարել: «Ես բացառում եմ խաղաղ զարգացման որևէ հնարավորություն: Արցախի բանակի կռիվը վիժեցրեց ադրբեջանական ծրագիրը»,-ասաց նա:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44