Tert.am - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով շարունակվող սահմանային լարվածությանը, նշեց, որ Ադրբեջանը որևէ կերպ չի հարգում հրադադարը պահպանելու բանավոր պայմանավորվածությունը:
Ինչ վերաբերում է քաղաքական բանակցություններին՝ ապա նա ասաց, որ այս իրավիճակում դրանք, բնականաբար չեն կարող լինել: «Պետք է լինի ինչ-որ հանդարտեցում, կրակոցները դադարեն, երկրորդը՝ պետք լինի հստակ գնահատական տեղի ունեցածի հետ կապված նոր դրանից հետո կարելի է մտածել կամ խոսել քաղաքական գործընթացներից»,- ասաց նա:
Կարեն Բեքարյանը նկատեց, որ հիմա Մինսկի խումբը փորձեր է անում վերականգնել քաղաքական գործընթացը: «Դրանցից ամենաթարմը Ֆրանսիայի համանախագահի արած հայտարարությունն է, որ հիմա իրենք փորձ են անում կազմակերպել նախագահների մակադրակի հանդիպում, աշխատում են այդ ուղղությամբ: Այն, որ ցանկություն ունեն քաղաքական գործընթացը տեղից շարժելու, երևում է»,-ասաց նա:
Խոսելով Ադրբեջանի սանձազերծած գործողություններին միջազգային հանրության արձագանքին, ապա նա ասաց.«Ցավով արձանագրում ենք, որ անգամ այսքան բանից հետո միջազգային կառույցների արձագանքների մեջ էական փոփոխություններ չկան: Այսինքն՝ նույն համահարթեցնող, ընդհանրական ձևակերպումներն են, ոչ մի տարբերություն չկա, ձեռագիրը նույն է»։
Կարեն Բեքարյանը նկատեց նաև, որ Ադրբեջանի ձեռագիրը ևս շարունակում է մնալ նույնը՝ սրել իրավիճակը և փորձել դրանում մեղադրել ղարաբաղյան կողմին: «Այս դեպքում ադեկվատ պատասխանն անխուսափելի է, քանի որ երբ որ դիմացինդ իրեն այդպես է պահում, դա բերելու է ադեկվատ պատասխանի: Որևէ այլ կերպ պատկերացնել, թե Ադրբեջանին ինչը պետք է զսպի, գոնե այսօր չի երևում»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի նպատակը դարձյալ մնում է նույնը՝ ամեն ինչից շեղել ուշադրությունը, փորձել ստեղծված իրավիճակից քաղել քաղաքական դիվիդենտներ և փորձել դրանով ազդել երբևէ սկսվելիք նաև քաղաքական գործընթացի վրա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՀՀ պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելը վկայում է այն մասին, որ իրոք եղել են սխալներ ապրիլյան պատերազմում՝ նա ասաց.«Ես ինքս ռազմական փորձագետ չեմ, այդ դաշտում ինչ-որ բաներ ասել կամ գնահատական տալ կդժվարանամ և չեմ համարում կոռեկտ: Եթե կա գործընթաց և մենք տեսնում ենք դրա դրսևորումները, ուրեմն պարզ է այդ գործընթացը ինչ-որ հիմքերի վրա է նստած»:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47