«2020 թ.-ի այս նույն ժամանակահատվածում 11598 անձից էինք ստացել բողոք, բայց 2021 թ.-ին այն կազմում է մոտ 16 հազար և եթե նախորդ տարի գրավոր դիմումները եղել է 3226 հատ, ապա այս տարի արդեն ստացել ենք 6450 գրավոր բողոք»,-այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և նկատեց, որ վերջին տարում միայն գրավոր բողոքներն ավելացել են երկու անգամ:
Թաթոյանը տեղեկացրեց, որ «Թեժ գծով» ստացած զանգերը և այցերը նախորդ տարվա համեմատ նույնպես ավելացել են:
Նրա խոսքով՝ այդ դիմումները փոխել են նաև ՄԻՊ-ի աշխատանքների գերակայությունները և կառույցը սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել զինված ուժերին առնչվող մարդու իրավունքների հարցերին:
Նկատելով, որ հարցերի հիմնական մասը վերաբերում են զինծառայողների կարգավիճակների փոփոխությանը՝ Թաթոյանը նշեց, որ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովներին և զինծառայողների սոցիալական խնդիրներով զբաղվեղ պետական կառույցներին ներկայացրել են բազմաթիվ առաջարկություններ դրանք լուծելու համար:
ՀՀ ՄԻՊ-ը թվարկեց դրանցից մի քանիսը և առաջինն առանձնացրեց անվճար բժշկական օգնության հետ կապված հարցերը՝ նկատելով, որ առողջական խնդիրներով ծառայության ընթացքում բանակից ազատված զինծառայողները հետագայում անվճար բժշկական օգնություն ստանալու խնդիր են ունենում:
Նա ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել հարցը և օրենսդրական լուծում ապահովել:
Արման Թաթոյանը հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակն առաջարկել է որակական փնջային հիվանդությունների հետ կապված մեխանիզմ ներդնել, այսինքը՝ ոչ թե առանձին հիվանդություններն ուսումնասիրելուց հետո զինակոչիկը ազատվի բանակից, այլ բոլոր հիվանդությունների որակական՝ միասնական ուսումնասիրություն անցկացվի և զինակոչիկի առողջական վիճակի ամբողջական պատկերը պարզվի:
Անդրադառնալով պահեստազորից զորահավաքայի և վարժանքների զորակոչվողների խնդրին՝ Թաթոյանը նկատեց, որ օրենսդրությունը թույլ չի տալիս ընտանեկան պայմանները հիմնովին հաշվի առնելով՝ օրինակ բերելով պահետազորայինների երեխաների խնամքի, վարկերի սոցիալական այլ խնդիրների դիտարկումը, որոնց անտեսումը հետագայում ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնում:
ՄԻՊ-ը առաջարկեց այդ հացում ներդնել անհատական մոտեցման մեխանիզմ:
«Շատ հաճախ է լինում, որ պլանային վիրահատությունները տարվա կեսից ավարտվում են, սակայն անհրաժեշտություն է լինում վիրահատվելու և խնդիր է առաջանում չբավարարվող ֆինանսավորումների ծավալի հետ կապված»,-ասաց Արման Թաթոյանը:
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձավ նաև դրական ցուցանիշներին՝ նշելով, որ կառույցի դիտարկումներով վերջին տարիներին զգալիորեն բարելավվել են զորակոչի կազմակերպման հետ կապված հարցերը:
Թաթոյանը նաև շեշտեց, որ ՄԻՊ-ն արդյունավետ համագործակցում է ՊՆ-ի մարդու իրավունքների կենտրոնի և ռազմաբժշկական ծառայության բժիշկների հետ, որոնք բացառիկ ծառայություններ են մատուցում այս օրերին
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02