«Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը․ հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկմանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անհրաժեշտ նախապայման համարեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի քննության առարկա դարձնել նաև պատերազմի ընթացքում ռազմական և քաղաքական կառավարման ողջ պատկերը՝ արձանագրելու համար այն անկազմակերպ և չտրամաբանված իրավիճակը, որն այդ օրերին կար Հայաստանում և Արցախում։
Գեղամ Մանուկյանն այդ իրավիճակի անլրջությունն ընդգծելու համար օրինակ բերեց 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ կառավարման համակարգի կանոնակարգված գործունեությունը։
«Ապրիլյանի ժամանակ ցանկացածս գիտեր, որ պատերազմ է, բոլորս պատերազմի մեջ էինք։ Բայց նախարարն իր գործն էր անում, վարչության պետն իր գործն էր անում, մարզպետն իր գործն էր անում, գյուղապետն իր գործն էր անում։ Ես հավաքել եմ բոլոր նախարարների՝ 2020 թվականի այդ օրերի «թիթիզությունները», երբ բնապահպանության նախարարը դիպուկահար զենքով ինչ-որ նկար է ցույց տալիս, բոլոր մյուս նախարարները տուրիստական վոյաժներ էին դարձրել Արցախ գնալը», - ասաց Մանուկյանը։
Նա մեկ այլ օրինակ էլ բերեց, թե ինչպես ու ինչ տրամաբանությամբ է բաշխվել աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ուղարկված օգնությունը, որի մեջ պաշտպանական նշանակության բեռներ կային։
«Հազարավոր մարդիկ օգնություններ, առաքումներ էին անում Հայաստան։ Գիտե՞ք՝ ոնց է կազմակերպվել։ Իշխանական ՔՊ-ից 5 պատգամավոր են ընտրել, կանգնել են օդանավակայանում, երկուսն էլ, սեռով պայմանավորված, զինվորական ծառայություն չանցած, և որոշել են՝ այս ապրանքը Պաշտպանության նախարարությո՞ւն պետք է գնա, թե՞ ռազմական նշանակության չէ։ Չի որոշել ոչ ոք, միայն այդ 5 պատգամավորը։ Եվ հենց դրա համար տպավորությունը ամբողջ պատերազմի ընթացքում հետևյալն էր․ «երեխեք, կռիվ է սկսվել, մենք պետք է ցույց տանք, որ հայրենասեր ենք, մենք էլ կարող ենք պատերազմ հաղթել, ինչպես նախկինում եղել է» »,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա անդրադարձավ նաև ռազմական կառավարմանը՝ հատկանշական համարելով պատերազմից առաջ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում, Արցախի ՊԲ-ում կադրային փոփոխությունները, որոնք, նրա խոսքով, հիմնավորված չէին։ Մանուկյանը հակասություն նկատեց նաև Հայաստանի և Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության արձակած հրամանների միջև։
«Հաճախ էին լինում փաստեր՝ Արցախի նախագահն այսինչ հրամանն է տվել, Նիկոլ Փաշինյանն այսինչ հրամանն է տվել, Արցախի ԱԽ այն ժամանակվա քարտուղարն այս հրամանն է տվել, բայց երբ անդրադառնում ես, վերլուծում, պարզվում է՝ հրաման տվող չի էլ եղել։ Ամեն մեկն իր հերթին տվել է հրաման, այն, ինչն էլ հետագայում իր բոլոր հետևանքներն ունեցավ», - նշեց պատգամավորը։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02