ՀՀ բնապահպանության նախարարությունը ս.թ. սեպտեմբերի 28-29-ը <<Սնդիկի ազդեցության ռիսկը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա>> թեմայով երկօրյա ուսուցողական աշխատաժողով է կազմակերպել:
Աշխատաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, տարբեր գերատեսչությունների, գիտահետազոտական ինստիտուտների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության <<Շրջակա միջավայրի և առողջության եվրոպական կենտրոնի>> միջազգային փորձագետը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է մարդու առողջության վրա սնդիկի ազդեցության մասին նորագույն գիտական տեղեկատվությունը: Քննարկվել են մարդու առողջության կենսամոնիթորինգի և էկոլոգիական մոնիթորինգի զարգացման համար կարողությունների ստեղծման խնդիրներ, ինչպես նաև սնդիկ պարունակող ապրանքների (ջերմաչափեր, մանոմետրեր, սֆիգնոմետրեր) օգտագործման աստիճանաբար դադարեցման և ատամնալիցքի սնդկազոդքի օգտագործման կրճատման հետ կապված հարցեր:
Սնդիկը համաշխարհային մտահոգության քիմիական նյութ է` շնորհիվ իր մթնոլորտային հեռահար շարժի, էկոհամակարգերում կենսակուտակման ունակության և մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա լուրջ բացասական ազդեցության:
Կենսոլորտի աղտոտումը սնդիկով և սնդիկի միացություններով պայմանավորված է դրանց համեմատաբար բարձր ցնդելիությամբ, արտաքին միջավայրում կայունությամբ, մթնոլորտային տեղումներում լուծելիությամբ, ինչպես նաև հողում և կանաչ տնկարկներում կուտակվելու ունակությամբ, ինչն ընդհանուր առմամբ հանգեցնում է սնդիկի աստիճանաբար կուտակմանը մարդու օրգանիզմում և շրջակա միջավայրում:
2013թ. հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում Հայաստանի Հանրապետությունը 91 այլ երկրների հետ մեկտեղ ստորագրել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան, որի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից: Ներկայում Կոնվենցիան վավերացրել է 32 երկիր:
Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի վավերացման համար անհրաժեշտ է ուսումնասիրել սնդիկի հիմնախնդիրը, բացահայտել դրա հիմնական աղբյուրները, որոշել գերակայությունները և վերլուծել այդ նյութի գործածության իրավական կարգավորման հենքը՝ առկա բացերը վեր հանելու նպատակով:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ, Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանն իր ելույթում նշել է, որ Կոնվենցիան վավերացրած երկրները հնարավորություն կունենան տեղեկատվություն փոխանակելու տեխնոլոգիական նորարարությունների, տնտեսապես և տեխնիկապես իրագործելի սնդիկ չպարունակող այլընտրանքների կիրառման վերաբերյալ: Կոնվենցիան նախատեսում է նաև ֆինանսական մեխանիզմներ` կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներին ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02