ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց հուշագիր է հրապարակել՝ անդրադառնալով հակամարտության հետևանքներին։ Հանձնակատարը առաջարկություններ է ներկայացրել մարդու իրավունքների անհապաղ պաշտպանության համար:
Հայտարարության մեջ առանձնակի ուշադրություն է հրավիրվում փաստին, որ մուտքը տուժած տարածքներ մինչև օրս սահմանափակված է հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպությունների, նաև մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունների համար: Միյատովիչի կարծիքով, այդ տարածքներում հասանելիության հարցը պետք է լուծվի։ Հանձնակատարը կոչ է անում պատկան մարմիններին մշակել արդյունավետ եղանակներ, որը հնարավորություն կտա հրատապ մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնել։
Միյատովիչն ափսոսանք է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարից հետո բազմաթիվ մարդիկ սպանվել կամ վիրավորվել են ականների պայթյունների հետևանքով, ուտսի կողմերին կոչ է արել համագործակցել և անհրաժեշտ տեղեկություններ փոխանակել՝ նպաստելու ականազերծման գործընթացին:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անմասն չի մնացել նաև բարձրաձայնելու Բաքվում պահվող հայ գերիների հարցը, հավելելով, որ այն խորացնում է երկու երկրների միջեւ առանց այդ էլ լարված հարաբերությունները: Միյատովիչը կարևորել է գերիների պաշտպանվածությունը միջազգային բոլոր նորմերով ու կազմակերպել նրանց ազատ արձակումն ու վերադարձը։
«Շատ ընտանիքներ դեռ կրում են հակամարտության ծանրությունը, հատկապես նրանք, ովքեր կորցրել են ընտանիքի անդամին կամ որոնց հարազատներն անհայտ կորած են: Կարևոր է անհայտ կորածների ընտանիքներին, նրանց իրավական և գործնական կարիքները և ճշմարտությունն իմանալու իրավունքը դնել այս հարցի հետ կապված գործողությունների կենտրոնում», – ասում է հանձնակատարը:
Հանձնակատարը արժանահավատ զեկույցներ է ստացել հակամարտող կողմերի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատուները պատասխանատվության պետք է ենթարկվեն։
Հանձնակատարը մտահոգված է նաև քաղաքացիական անձանց զոհվելու, խաղաղ բնակավայրերի անխնա գնդակոծությունների մասին հաղորդագրություններով։ կոչ է անում հրաժարվել կասետային զինամթերքի օգտագործումից և ապահովել արդյունավետ հետաքննության անցկացումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ինչպես օրինակ՝ անհամաչափ հարձակումների վերաբերյալ:
Ի վերջո, Միյատովիչը նկատում է, որի երկու երկրներում էլ հանրային բանավեճն ավելի ու ավելի է նշանավորվում թունավոր, թշնամական, անհանդուրժող և անհարգալից հաղորդակցությամբ:
««Ագրեսիայի» մշտական հռետորաբանությունը կամ մյուս կողմին նշելու համար «թշնամիներ» բառերի օգտագործումը միայն նպաստում է բաժանարար գծերի՝ տարբեր կողմերում ապրող մարդկանց միջև թշնամության հավերժացմանը»։
Միյատովիչը խորհուրդ տվել վճռական քայլեր ձեռնարկել՝ ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարելու համար, աջակցել նախաձեռնություններին, որոնք նպաստում են խաղաղ գոյակցությանն ու հաշտեցմանը:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02