Օրերս եռակողմ հանդիպումների մասին հայտարարությունների բովանդակության փոփոխությունների ֆոնին իշխանությունը կարծես փորձում էր հպարտանալ, որ առայժմ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, բայց այն ինչ տեղի ունեցավ, հստակ փաստում է, որ իշխանությունը ոչ թե որևէ փաստաթուղթ չի ստորագրում, այլ ժողովրդի, ԱԺ-ի թիկունքում բանավոր կարգով գործարքների է գնում թշնամի երկրի հետ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ անցակետի մասին տեղեկացել ենք Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությանից, որը հնչեցվել է Հանրային հեռուստաընկերության եթերում: Մանուկյանը նկատեց, որ հենց այդ հայտարարության օրը ասվում է, որ շրջանցիկ ճանապարհը ամբողջությամբ շահագործվում է։
«Այսինք բոլոր փաստերը վկայում են, որ առանց որևէ պաշտոնական փաստաթղթերի, բանավոր կարգով Ադրբջանի հետ Հայաստանի իշխանությունները գնացել են գործարքի, պարտադրված են եղել, թե ոչ, սակայն փաստ է, որ իշխանությունները հանրությունից գաղտնի հերթական գործարքն են իրականացրել՝ ի կորուստ Հայաստանի անվտանգության, Հայաստանի անկախության, և սրանով խիստ վտանգել ամբողջ Սյունիքի անվտանգությունը»,–ասաց նա։
Նշենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում հրատապ աշխատանքային քննարկում՝ ս.թ. նոյեմբերի 11-ին տեղի ունեցած Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ:
Նիստին ներկա չեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, Կառավարությունից ևս որևէ մեկը չի ներկայացել:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02