Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Շուշիի մոտ օրեր առաջ ադրբեջանցու կողմից արցախցիների վրա կրակելու, նրանցից մեկին սպանելու դեպքից հետո արցախցի կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գ.Վ. Անաշկինին։ Կանանց խմբում ընդգրկված է եղել նաև Արմինե Ավագիմյանը, որը մանրամասներ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում. «Նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ. ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող ջրմուղի անզեն աշխատակիցների ուղղությամբ հրազենով կրակոցներ է արձակել ադրբեջանական զինծառայողը, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակիչ Մարտիկ Երեմյանը տեղում մահացել է, ևս 3 աշխատակից վիրավորվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա վերջին 1 ամսում խաղաղ բնակչի սպանության ելքով արդեն երկրորդ դեպքն է, արցախահայությունը ծայրահեղ անհանգստացած է, և բազմաթիվ հարցեր են առաջացել ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից անվտանգության ապահովման գործողությունների հետ կապված: Ուզում ենք տեղեկացնել, որ երեկ՝ նոյեմբերի 10-ին, արցախցի մի խումբ կանանցով նախաձեռնել ենք հանդիպում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գ.Վ. Անաշկինի հետ՝ արտահայտելու մեր մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող և անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։ Բարձրաձայնել ենք գործող անվտանգության մեխանիզմների վերանայման անհրաժեշտությունը, հրատապ ու կենսական նշանակության մի շարք այլ հիմնախնդիրներ, ինչպես նաև նրան ենք փոխանցել ստորև ներկայացվող տեքստով դիմում»։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55