Կլիմայի փոփոխության բազմաթիվ ազդեցությունները երաշտի, ջրհեղեղների, շոգերի եւ արեւադարձային մեգափոթորիկների վրա հաղթահարելու գործում խոցելի երկրներին օգնելու համար տրիլիոնավոր դոլարներ կպահանջվեն, այլ ոչ թե` այն միլիարդները, որոնք այժմ դրված են COP26-ի սեղանի վրա, ասվում է AFP-ի տրամադրության տակ հայտնված ՄԱԿ-ի զեկույցի նախագծում: Հարուստ երկրների՝ խոցելի երկրներին տարեկան 100 միլիարդ դոլար տրամադրելու խոստումը չկատարելը Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայի շուրջ բանակցությունների թեժ թեման է դարձել: Բայց մթնոլորտի տաքացման շարունակման իրական գինը շատ ավելի բարձր կլինի։ Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի (IPCC) զեկույցի նախագիծը, որը նախատեսվում է հրապարակել հաջորդ տարվա սկզբին, ցույց է տալիս, որ 100 միլիարդ դոլարը փոքր-ինչ ավել է, քան կանխավճարն այն ամենի համար, ինչ անհրաժեշտ է անմիջական ազդեցություններին նախապատրաստվելու համար: Հեղեղված քաղաքները, սննդի պակասը, մահացու շոգը եւ զանգվածային միգրացիան կբարձրացնեն գինը: «Ադապտացման ծախսերը զգալիորեն ավելի բարձր են, քան նախկինում գնահատվում էր, ինչն «ադապտացման ֆինանսավորման աճող դեֆիցիտի» է հանգեցնում»,- ասվում է զեկույցի 4000 էջանոց գործադիր ամփոփագրում: «Ադապտացիայի ֆինանսավորման կառավարման գոյություն ունեցող մեխանիզմներն բավարար չեն կլիմայական ազդեցությունների սպասվող մասշտաբների համար»: Երկրի մակերեւույթը 1.1 աստիճանով ավել է տաքացել, քան նախաարդյունաբերական մակարդակն էր, ինչը սրում է եղանակային ծայրահեղ պայմանները ամբողջ մոլորակի վրա: ՄԱԿ-ը հաշվարկել է, որ նույնիսկ այս տարի ածխածնի արտանետումների կրճատման պարտավորությունների նոր փուլի դեպքում Երկրի մակերեսը կտաքանա մինչեւ «աղետալի» 2.7 °C: Որքան մեծ է ջերմաստիճանի բարձրացումը, այնքան մեծ է հասարակությանը կլիմայական աղետներից պաշտպանելու ծախսերը, զգուշացնում է ԿՓՄԽ-ը՝ կլիմայաբանության գծով աշխարհի առաջատար հեղինակությունը: 2050 թվականին հարմարվողականության համար անհրաժեշտ ֆինանսավորումը կարող է տարեկան մեկ տրիլիոն դոլարի հասնել արտանետումների որոշակի սցենարների դեպքում: Կանխատեսվում է, որ 2 աստիճան տաքացման դեպքում միայն Աֆրիկայում հարմարվողականության ծախսերը տարեկան կավելանան «տասնյակ միլիարդներով»: Շատ գիտնականներ, այդ թվում՝ զեկույցի որոշ հիմնական հեղինակներ, ափսոսանք են հայտնում, որ դրա եզրակացությունները չեն հրապարակվել մինչեւ Գլազգոյում վճռորոշ կլիմայական պայմանների վերաբերյալ հանդիպումը: Միեւնույն ժամանակ, փորձագետներն ու դիվանագետները սկսել են գնահատականներ տալ, որոնք զգալիորեն գերազանցում են COP26-ի բանակցություններում ներկայացված թվերը: Մինչեւ 2020 թվականը տարեկան 100 միլիարդ դոլար հատկացնելու 10-ամյա խոստումը, որն այժմ հետաձգվում է մինչեւ 2023 թվականը, կոչված էր օգնելու կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկրներին կանաչեցնել իրենց տնտեսությունները եւ պատրաստվել անխուսափելի հետեւանքներին: Բայց այն, ինչ 2009 թվականին զգալի էր թվում, այսօր թվում է աննշան: «100 միլիարդ դոլարի այս խոստումը հնացած է,- ասել է մտահոգված գիտնականների միության տնտեսագետ Ռեյչել Կլիտուսը:- Գիտությունը եւ իրողությունները տեղում գերազանցել են այն, ինչ պետք է արվեր: Երբ մենք խոսում ենք ֆինանսների մասին 2025 թվականից հետո, դրանք իսկապես պետք է տրիլիոններ լինեն»:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27