Նոյեմբերի 14-ին Հայաստանի մի շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին Սյունիքի մարզի Կապան վարչական կենտրոնում գրանցվել է ընտրողների ռեկորդային բարձր մասնակցություն: ԿԸՀ տվյալներով՝ Կապան խոշորացված համայնքում 20:00-ի դրությամբ քվեարկել է արդեն ընտրողների 63,48 տոկոսը (20087-ը 31664-ից): Հենց Կապանում, որտեղ Ավագանու ընտրությունները, Իջեւանի եւ Ստեփանավանի հետ մեկտեղ, առաջին անգամ անցկացվում են համամասնական համակարգով, ծավալվել է ամենասուր պայքարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ նորաստեղծ արմատական ընդդիմադիր «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության մեջեւ: Վերջինի ցուցակը գլխավորել է Կապանի գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը: Նախնական տվյալներով՝ նա ջախջախիչ հաղթանակ է տանում Նիկոլ Փաշինյանի կուսակցության նկատմամբ: Լիովին այլ պատկեր է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, որն ընտրողների մասնակցության առումով աութսայդերներից է: Այդտեղ 20.00-ի դրությամբ քվեարկել է խոշորացված համայնքի 37,43տոկոսը (12384 քաղաքացի 33090-ից): Կուսակցական ցուցակներով առաջին անգամ ընտրություններն անցկացվում են Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքում, որտեղ 20.00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 38,3 տոկոս (5107 ընտրող 13333-ից): Նոյեմբերի 14-ին հին մեծամասնական համակարգով նաեւ անցկացվում են երկու գյուղապետերի ընտրությունները՝ Կոտայքի մարզի Արզնի բնակավայրում եւ Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրում: Արզնիում 20:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 25,39 տոկոսը (521 քաղաքացի 2052-ից), իսկ Լերմոնտովոյում՝ 28,87 տոկոսը (196 ընտրող 672-ից): Ընդհանուր առմամբ նշված բնակավայրերում ընտրողների մասնակցությունը կազմել է 47,4 տոկոս (38295 ընտրող 80798-ից): Ընտրատեղամասերն ամենուր փակվել են 20.00-ին, որից հետո մեկնարկել է ընտրությունների արդյունքների հաշվարկը:
11:22
11:05
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44