Այս հաղթանակով վերականգնվեց արդարությունը,սա արդարության հաղթանակն էր անարդարության նկատմամբ, սա ճշմարտության հաղթանակն էր կեղծիքի ու ստի նկատմամբ, սա արժանապատվության հաղթանակ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Շանթ» դաշինքի քաղաքապետի թեկնածու, Կապանի գործող քաղաքապետ Գեւրոգ Փարսյանը:
«Լծվելու ենք խնդիրների լուծմանը, առաջին հերթին անվտանգության խնդիրների, համագործակցելու ենք բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ»,-ասաց նա:
Նշենք, որ Քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորում է ԱԺ ՔՊ պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը: