Նոյեմբերի 8-13-ը, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով, հայտնում են Մայր Աթոռից։ Ժողովի նիստերը վարել են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ժողովին հրավիրված էր մասնակցելու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը։ Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձել է արցախյան պատերազմի հետևանքներին և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս առումով Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը և առկա մարտահրավերները՝ ի մասնավորի կարևորելով հոգևոր, հոգեբանական և հումանիտար աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Առաջնորդ Սրբազանը կարևորել է նաև Հայաստանից դեպի Արցախ պարբերաբար ուխտագնացությունների կազմակերպումը։ Վրթանես Սրբազանը անդրադարձավ Արցախի թեմում սպասավորող քահանաների սոցիալական և հովվական ծառայությանը, ընդգծելով այդ առաքելության կարևորությունն ի նպաստ Արցախի մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացման։ Ժողովին քննության են առնվել նաև Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքները, որոնց վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ծանոթացան նաև տաճարի նորոգության ժամանակ ի հայտ եկած խնդիրներին: Տեղեկացվել է, որ, նկատի ունենալով վերականգնման և բարեկարգման աշխատանքների ընդհանուր ծավալը և առաջացած նոր խնդիրները, Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել 2022 թվականին: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն անդրադարձել է Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումները կարևոր ձևաչափ են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և հետպատերազմյան շրջանում առաջացած մարտահրավերները հաղթահարելու գործում։ Սրբազան Հայրն անդրադարձ է կատարել եռակողմ հանդիպման ընթացքում Վեահափառ Հայարապետի կողմից բարձրացված խնդիրներին և կարևորեց Նորին Սրբության ներդրած ջանքերը՝ ուղղված ռազմագեիների վերադաձին, Արցախի անվտանգությանը, մշակութային կառույցների ու սրբավայրերի պահպանությանը։
11:22
11:05
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44