Թե ինչու այս վիճակում հայտնվեցինք, պիտի երկար խոսեմ, սահմանափակվենք նրանով, որ կա այս վիճակը, լրագրողների հետ զրույցում սահմանին տիրող իրավիճակին անդրադարձավ իշխանական խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Մենք պիտի ներքին կարգով ընդունենք, որ պատերազմի մեջ ենք և մեզ պահենք որպես մի հասարակություն, մի ազգ, որը պատերազմի մեջ է», - հավելեց նա։
Ադրբեջանը, Խաչատրյանի խոսքով, պատերազմում ունեցած իր հաջողությունից հետո առավելագույնն է փորձում կորզել, իսկ Հայաստանը այս իրավիճակում «փորձում է մաքսիմում ուժեղանալ, դիմագրավել և իր գիծը տանել»։
«Այստեղ շատ կարևոր է, որ մենք միայնակ չմնանք։ Մեր անվտանգության բարձիկները երկուսն են՝ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը։ Հիմա կերևա՝ այդ բարձիկներն աշխատու՞մ են, թե՞ չէ։ Եթե համոզվենք, որ այդ բարձիկները չեն աշխատում, պիտի հետևություններ անենք», - հայտարարեց իշխանական պատգամավորը։
Նա չհամաձայնեց գնահատականներին, որ Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից օգնություն ակնկալելուն զուգահեռ՝ խորհրդարանի ամբիոնից ՔՊ-ական պատգամավորները հակառուսական կոչեր են հնչեցնում, իսկ իշխանական խմբակցության ներսում հակառուսական տրամադրություններ են։
«Եթե մենք գտնում ենք, որ մեր գործընկերն իր պարտականությունները չի կատարում կամ լավ չի կատարում, դրա «հակա»-ն ո՞րն է։ «Հակա»-ն այն կլինի, եթե մենք ասենք, որ դադարեցնում ենք հարաբերությունները։ Որևէ նման կոչ չի եղել», - պնդեց նա։
Վիգեն Խաչատրյանը նշեց նաև, թե ինչպիսին կարող են լինել Հայաստանի «հետևությունները»՝ Ռուսաստանի այս կամ այն դիրքորոշումից։
«Մենք հույս ունենք, որ մեր գործընկերն իր պարտականությունները կկատարի։ Եթե չկատարի, մենք կհասկանանք, որ գործընկեր չունենք, և պարզ է, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, կմտածենք՝ ինչ գործընկերներ են մեզ պետք։ Ենթադրում ենք, որ Ռուսաստանն այդ աստիճանի անճար չէ, որ իր պարտականությունները չկարողանա կատարել», - հայտարարեց իշխող խմբակցության ներկայացուցիչը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02