Մենք էլ Ադրբեջանին ենք առաջարկել և առաջարկում ենք կնքել խաղաղության պայմանագիր, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցին, թե Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին առաջարկում է կնքել «խաղաղության համաձայնագիր», ո՞րն է մեր պատասխանը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագիր ստորագրելու հանգրվանին հասնելն է։
«Ուզում եմ ասել՝ մինչև այսօր էլ, մեզնից առաջ էլ գոյություն ունեցած բոլոր բանակցային փաթեթներում, բանակցային բոլոր բովանդակություններում, բանակցային գործընթացի նպատակը խաղաղության կնքումն է եղել», - ասաց Փաշինյանը։
Նա տարօրինակ համարեց Ադրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը չի արձագանքում «խաղաղության պայմանագիր» կնքելու իրենց առաջարկին։
«Հայաստանից ոչ միայն արձագանք կա․ մենք տասնյակ անգամ այդ մասին խոսել ենք և այնպես չէ, որ դա Ադրբեջանի նախաձեռնությունն է։ Երբ մենք խոսում ենք բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու մասին, երբ ներգրավված ենք բանակցային գործընթացի մեջ, մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Խաղաղության պայմանագրի ստորագրմանը պետք է նախորդի պայմանագրի տեքստի համաձայնեցումը։ Դա բավականին ծավալուն աշխատանք է, և մենք երբեք չենք հրաժարվել այդ աշխատանքը կատարելուց, ընդհակառակը, պատրաստակամություն ենք հայտնել, և դա համարում ենք նաև մեր օրակարգը», - հայտարարեց Փաշինյանը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02