«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման, ինչպես նաև այդ ճանապարհների վրա առկա պարսպող համակարգերի (մետաղական արգելափակոցների) պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Մրցույթը հայտարարվել է 35 չափաբաժնով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Կապալառու կազմակերպությունները պարտավոր են ապահովել ավտոմոբիլային ճանապարհների, ճանապարհային կահավորանքի պահպանվածությունն այնպիսի վիճակում, որը համապատասխանում է տարվա ցանկաված ժամանակ տրանսպորտի շուրջօրյա անվտանգ և անխափան երթևեկության ապահովման պահանջներին: Սպասարկող մեքենա-սարքավորումները պետք է կահավորված լինեն գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS): Կապալառուն պետք է ապահովի, որպեսզի գլոբալ տեղորոշման համակարգով ստացվող տվյալները ծրագրային մակարդակով փոխանցվեն «Երթուղային ցանցի մոդելավորման և ճանապարհային ցանցի ակտիվների կառավարման և սպասարկման աշխատանքների պլանավորման և վերահսկման» համակարգին։
Հաղթող կազմակերպությունների համար աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվելու մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Նշենք, որ ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները կատարվում են ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման, ինչպես նաև սպասարկման աշխատանքների կատարման ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի, շինարարական նորմերի, ստանդարտների պահանջներին համապատասխան։ Հետաքրքրված կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ սույն թվականի նոյեմբերին փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 04.11.2010թ. N 1419-Ն որոշման մեջ։ Եվ խնդրում ենք մինչ մրցույթին դիմելը ծանոթանալ որոշման մեջ կատարված փոփոխություններին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի դեկտեմբերի 3-ը՝ ժամը 10.00-ն։
Մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02