Երկաթն անհրաժեշտ է իմունիտետի, ուղեղի, ինչպես եւ ամբողջ օրգանիզմի նորմալ գործունեության համար: Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք հարուստ են երկաթով:
Կենդանական աղբյուրներ
Երկաթի լավագույն աղբյուր է համարվում մսամթերքը` տավարի եւ հավի լյարդը, ոստրեները, գառան միսը եւ թյունաձուկը:
Չրեր եւ ընկույզ
Չրերն ու ընկույզը հրաշալի նախուտեստ են, որոնք օրգանիզմին ո՛չ միայն երկաթ են տալիս, այլեւ շատ այլ օգտակար նյութեր: Չրերը հարուստ են նաեւ C վիտամինով, որն օրգանիզմին օգնում է կլանել երկաթը, եւ այդ հատկությունը դրանք հատկապես արժեքավոր է դարձնում: Ընկույզների մեջ երկաթի ամենամեծ պարունակությունը քեշյուի մեջ է:
Լոբազգիներ եւ ոսպ
Լավ պատրաստված լոբու մեկ ափսեն մոտ 7-9 մգ երկաթ է պարունակում: Լոբու շատ այլ տարատեսակներ մեկ չափաբաժնում 3-5 մգ երկաթ են պարունակում: Լոբով ապուրը ոչ միայն երկաթի, այլեւ ֆոլատների հրաշալի աղբյուր է համարվում:
Սոյա, ամբողջական հատիկավորներից մթերքներ
Սոյան երկաթի լավագույն աղբյուրներից է համարվում, այն նաեւ հարուստ է կալցիումով, մագնեզիումով: Կարծիք կա, որ սոյան նվազեցնում է սրտի հիվանդությունների, քաղցկեղի եւ օստեոպորոզի զարգացման ռիսկը: Ինչ վերաբերում է ամբողջական հատիկներից մթերքներին, դրանց մեկ չափաբաժինն օրվա ընթացքում խորհուրդ տրվող երկաթի քանակի մոտ կեսն է պարունակում:
Մուգ տերեւային բանջարեղեն
Մուգ տերեւային բանջարեղենը, ինչպես օրինակ` սպանախը, եւս հարուստ է երկաթով: Դրանցում շատ են В խմբի վիտամինները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02