Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց խորհրդարանի հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե պետական սահմանները պաշտպանելիս չկրակելը պետական դավաճանություն է։
«Սա ասում է մեկը, ով ամիսներ առաջ հրապարակային ասել է՝ «հո Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չե՞նք սկսելու», այսինքն՝ չե՞նք կրակելու։ Փաստորեն, երեկ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձը ՀՀ ԱԺ-ում դավաճանության ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Ասում է՝ եթե չեն կրակում, չեն ընդդիմանում, դա դավաճանություն է, բայց ինքն այն մարդն է, որը, երբ ադրբեջանցիները մտել էին մեր պետության ինքնիշխան տարածք, ասել է՝ հո դրա համար չե՞նք կռվելու։ Երկրորդը՝ այս ամենից խոսում է մեկը, որը դեռ 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին, բանավոր պայմանավորվածության համաձայն, տասնյակ կիլոմետրեր է նվիրել Ադրբեջանին», - շեշտեց Շարմազանովը։
Նա հիշեցրեց, որ դեկտեմբերին Սյունիքի սահմաններից, ռազմավարական բարձունքներից զորքերը հետ քաշելու իր հրամանը Փաշինյանը հիմնավորել է նոր պատերազմից խուսափելու անհրաժեշտությամբ։
«Հիմա հասկացա՞ք, որ նիկոլական «խաղաղասիրական դարաշրջանը» փուչիկ էր։ Պայթել է նիկոլական «խաղաղասիրական դարաշրջանը»։ Նա ոչ թե խաղաղություն է բերում, այլ բերում է նոր պարտություններ, նոր կապիտուլյացիա, նոր զոհեր, պատերազմ ու գերեվարվածներ։ Նա ասում է՝ մենք մի քանի կիլոմետր Սյունիքում մեր բարձունքները հանձնել ենք, որ պատերազմ չլինի։ Ընդամենը 2-3 օր առաջ ունեցանք նոր զոհեր, կորցրած նոր տարածքներ, նոր գերեվարվածներ և ստրատեգիական բարձունքների կորուստ», - ասաց Շարմազանովը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02