ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ չընտրվելու թեման այլևս չեմ քննարկում, դա այլևս ինձ չի հետաքրքրում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ հանձնաժողովի փոխնախագահ ընտրելու կարգը փոփոխելու նախաձեռնությանը։
«Երկիրը կանգնած է կործանման վտանգի առաջ, իսկ մենք քննարկում ենք՝ հանձնաժողովի նախագահի տեղակալն ինչ եղավ։ Ինձ չի հետաքրքրում, թե Նավակ ճոճողը, գաիշնիկ Արմենը, Քոչարյան Անդոն ինչ են քվեարկում։ Դա ինձ բացարձակ չի հետաքրքրում։
Իրենք պետական դավաճաններ են, պետք է պատասխան տան այդ ամեն ինչի համար։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ի՞նչ հանձնաժողով, ի՞նչ նախագահի տեղակալ», - հարց հնչեցրեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և ցանկանում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում: Նա առաջարկում է օրենքով ամրագրել՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու:
Հիշեցնենք նաև, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն հերթական անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Իշխանական խմբակցությունն այդպես էլ չի ցանկանում նրան ընտրել և նոր տարբերակներ է մտածում:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02