Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ, դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ։ Տեղեկությունը NEWS.аm-ի հետ զրույցում հաստատեց Վազգեն Ռշտունին։
«Սպասելի էր, որ նախարարությունը իմ նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցի, միգուցե ուշացած էլ էր։ Թե ինչ հիմքով է կարգապահական վարույթ հարուցվել, գաղտնիության ռեժիմից ելնելով չեմ կարող ասել։ Ես դեռ չեմ որոշել՝ բացատրություն կգրեմ նախարարին, թե՝ ոչ, հետեւաբար չգիտեմ՝ ԲԴԽ–ում վարույթը քննության առարկա կդարձվի, թե՝ ոչ։ Վարույթ հարուցելուց հետո, 2 ամիս ժամանակ կա, որ Արդարադատության նախարարը դիմի Բարձրագույն դատական խորհուրդ»,– նշեց Վազգեն Ռշտունին։ Մեր դիտարկմանը, որ վերջին շրջանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման դեպքերը շատ են, նպատակը դատավորներից ազատվե՞լն է, Վազգեն Ռշտունին արձագանքեց. «Այդ հարցը ճիշտ կլինի տալ վարույթը հարուցող մարմնին, չգիտեմ՝ ուզում են ձերբազատվե՞լ, վախեցնե՞լ, բայց փաստերը համադրելով չեմ գալիս այն եզրահանգմանը, որ այս ամենը զուգադիպություն է»։ Նշենք, որ մոտ երկու ամիս առաջ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ GRECO-ն, զեկույց էր հրապարակել, որում ասվում էր, որ դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերում արդարադատության նախարարի դերը չի վերացել, ինչը դատական անկախության հետ համատեղելի չէ։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02