Ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելու գործով դատական նիստը հետաձգվեց։
Այս գործով 10 անձի, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի անդամների, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):
Դատարանը հետաձգեց նիստը, քանի որ ամբաստանյալներից երեքը ներկա չէին: Հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերի 8-ին, ժամը 11-ին:
Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ գործն ակնհայտ քաղաքական բնույթ է կրում, բացի այդ, գործով աննախադեպ թվով ամբաստանյալներ կան։
«Գլխավոր դատախազության շենքի առջև խաղաղ հավաք էր իրականացվում՝ պայմանավորված Սյունիքի համայնքապետերին ազատությունից ապօրինաբար զրկելու փաստով։ Դա ոչ միայն խաղաղ հավաքի դրսևորում էր, այլև լիովին արդարացված էր, որովհետև այն վտանգները, որոնց մասին այդ ժամանակ բարձրաձայնվում էր, ցավոք, իրականություն են դառնում, շատերն արդեն իրականություն են դարձել։ Մենք սա որակում ենք որպես ակնհայտ քաղաքական դատավարություն»,- նշեց իրավապաշտպանը։
Նա հիշեցրեց՝ օրեր առաջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն է նույնիսկ խիստ մտահոգություն հայտնել Հայաստանում խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության մեծաթիվ ուժեր կուտակելու կապակցությամբ։
«Այդ օրը (ապրիլի 22-ին-խմբ․) տեղի ունեցածի միակ պատասխանատուն իշխանությունն է, մասնավորապես՝ նրա հրանահգով գործող ոստիկանությունը, որն իրավունք չունի խաղաղ հավաքի ժամանակ այդքան մեծ թվով ուժ կուտակել, իսկ ընդհանուր առմամբ, գործ ունենք կարծիք արտահայտելու համար մարդկանց պատասխանատվության ենթարկելու փորձի հետ»,- նշեց Մելիքյանը։
Նա գործով անցնողներին առաջադրված խուլիգանության մեղադրանքը անհիմն համարեց՝ մանրամասնելով, որ խուլիգանությունը չնչին առիթով կամ առանց առիթի կատարվող գործողությունն է, իսկ տվյալ պարագայում հստակ քաղաքական իրադարձությունների հետ կապված՝ քաղաքացիների կողմից մոտեցում, կարծիք, բողոք արտահայտելու շարժառիթ կար, որը որևէ կերպ խուլիգանություն որակվել չի կարող։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02