ՀՀԿ-ական գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Կապիտուլյանտ Նիկոլն ակտիվորեն շարունակում է Հայաստանի Հանրապետությանը ներսից պայթեցնելու իր դավադիր արշավանքը: Նախկին իշխանությունների, և հատկապես նախագահների նկատմամբ քրեական շինծու գործերի, կեղծ մեղադրանքների, զրպարտանքների ցուցադրական «շքերթով» քանդեց հասարակության միասնականությունն ու բարոյալքեց բանակը: Արդյունքում հանձնեց Արցախը, ավիրեց հայկական պաշտպանական համակարգը, Հայաստանին զրկեց իր սահմանային անվտանգության բոլոր գոտիներից, Սյունիքի սահմանները նվիրեց թշնամուն իսկ բնակավայրերը դարձրեց թշնամու թիրախ:
Սերժ Սարգսյանի դեմ երկրորդ շինծու մեղադրանքն առաջադրելով՝ կապիտուլյանտը հասարակության ուշադրությունը շեղում է Հայաստանի մի շարք այլ տարածքներ թուրքերին հանձնելու իր հաջորդ դավադիր որոշումից:
Եթե հիշում եք, այս տարվա հոկտեմբերի 1-ին, ՀՀԿ ծաղկաձորյան կոնֆերանսի իր ելույթում, ՀՀ 3-րդ Նախագահ Սարգսյանը պատասխանեց Ալիևի հոխորտանքներին՝ ասելով.
…«Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ…Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը: Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպանության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են»:
Ըստ էության, Սերժ Սարգսյանի թիրախավորումը շարունակվում է, և ամենայն հավանականությամբ, Նիկոլը կատարում է Ալիևի հաջորդ ցանկությունը:
Կեցցե՛ն հայ քննիչները, դատախազները, դատավորներն ու նիկոլապատկան մյուս մարմինները, որոնք չգիտեն, թե իրականում ի՞նչ են անում: Նրանք օգնում են Նիկոլին՝ հանձնել իրենց իսկ հայրերի ու պապերի Հայրենիքը:
Իսկ հայկական իրավական համակարգի մեր «հերոսները» գիտե՞ն արդյոք, թե ինչ են պատասխանելու իրենց երեխաներին ու թոռներին, երբ վերջիններս հարցնեն, թե ինչո՞ւ էին շինծու գործերով հանդես գալիս Արցախի հերոսների դեմ»։
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55