Ռազմական հեղաշրջումից հետո ձերբակալված Մյանմարի նախկին դե ֆակտո առաջնորդ Աուն Սան Սու Չժին կարող է ընդհանուր 100 տարվա ազատազրկման դատապարտվել, եթե դատարանը հաստատի նրան առաջադրված բոլոր մեղադրանքները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը։
Դրա տվյալներով` երեքշաբթի Աուն Սան Սու Չժիին նոր մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի համար։ Նույն օրն ակնկալվում էր, որ նա կդատապարտվի գործերից մեկով, սակայն այն առանց բացատրության հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 6-ը։
76-ամյա Աուն Սան Սու Չժիին այժմ 10 քրեական մեղադրանք է սպառնում, այդ թվում՝ պետական գաղտնիքների չհրապարակման մասին օրենսդրության խախտման համար, որն ընդունվել էր այն տարիներին, երբ Մյանմարը բրիտանական գաղութ էր։ Մեղադրանքների հիմնական մասը կապված է կոռուպցիայի հետ, մասնավորապես՝ ուղղաթիռ գնելու համար պետական միջոցների յուրացման։ Աուն Սան Սու Չժին մեղադրվում է նաեւ 600 հազար դոլար կաշառք եւ ոսկյա զարդեր ստանալու մեջ։
Աուն Սան Սու Չժին, որպես պետական խորհրդական, փաստացի ղեկավարում էր Մյանմարի քաղաքացիական կառավարությունը։ Նա ձերբակալվել էր երկրում փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջումից հետո։ Զինվորական հրամանատարությունը արտակարգ դրություն հայտարարեց եւ պաշտոնանկ արեց քաղաքացիական կառավարությանը՝ մեղադրելով 2020 թվականի նոյեմբերի համընդհանուր խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման մեջ։ Ժողովրդավարության ազգային լիգան, որը միավորում է Աուն Սան Սու Չժիի կողմնակիցներին, ջախջախիչ հաղթանակ է տարել։ Նրանցից շատերը նույնպես ձերբակալվեցին:
18:14
18:00
17:58
17:37
17:24
16:52
16:38
16:16
16:04
12:35
12:15
11:12
11:03
10:47
10:33
10:19
10:02
09:45
09:22
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02