«Կասկած չունեմ, որ Սյունիքի վերաբերյալ պատրաստվում է որոշակի գործընթաց»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի երեկվա որոշմանը։ Նա ընդգծեց, կալանքի են վերցվում այնպիսի մարդիկ, որոնք Սյունիքում բարի համբավ ու լավ հեղինակություն ունեն։ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հիշեցրեց, որ մարզի համայնքների շատ ղեկավարներ շարունակում են մնալ անազատության մեջ, երբ այդ գործերը շինծու են։
«Դրա վառ ապացույցը Լուսինե Ավետյանի այն ցուցմունքն է, որը դատարանում փաստացի ասաց՝ այն ցուցմունքը, որի հիման վրա այսօր կալանավորված է Առուշ Առուշանյանը, ինքը տվել է ճնշման տակ։ Էլ ի՞նչ է պետք բացատրել հանրությանը, որ հասկանան սա մեկ մարդու նեղ անձնական վրեժխնդրության, ինչու ոչ վաղը-մյուս օրը պլանավորվող գործողությունների, Սյունիքի նկատմամբ ոտնձգությունների հարց է»,- մանրամասնեց Վահե Հակոբյանը։ «Վերածնվող Հայաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավարն ընդգծեց, Սոչիում եռակողմ հանդիպումն ու դրան հետևած հայտարարությունները, որոնք հակասում են միմյանց, շատ հարցեր են առաջացրել։
«Կամ ինչպե՞ս կարելի է գնալ ստորագրել փաստաթղթի տակ, երբ դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում ընդգրկված կետերը չեն իրականացվել, գերիները չեն վերադարձվել, զորքերն իրենց տեղում չեն։ Ի դեպ, Փաշինյանն ասաց, զորքերը քաշվել են իր հրամանով, այդպիսով տվեց ինքնախոստովանական ցուցմունք։ Շուտով այս ամենը լոգիկ տեսք է ունենալու, և բոլորը ենթարկվելու են պատասխանատվության»,- նշեց Վահե Հակոբյանը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02