ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. նոյեմբերը 2020թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 9.6%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.7%: Ըստ ՎԿ-ի՝ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.3-1.8%-ով, իսկ ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Գավառ քաղաքներում: Հրապարակված վիճակագրությունից պարզվում է, որ 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.9%, 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.7% գնաճ, իսկ մրգի և բանջարեղենի գնաճն համապատասխանաբար կազմել է 4.8% և 16.4%: ՎԿ-ի տվյալներով՝ բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է 63.5%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ: «Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.9 տոկոսային կետով»,-ասվում է հրապարակման մեջ: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 13.3%գնաճ: Ձվի գինը 2021թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 26.2%-ով, պանիրը թանկացել է 11.1%, իսկ հացաբուլկեղենը և ձավարեղենը 3.0% (ալյուրի, հացի և ձավարեղենի գները՝ համապատասխանաբար՝ 10.5%, 14.0% և 20.7%-ով): Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2 գրանցվել է 20.6%,գնաճ, մսամթերքը՝ է 8.0%: Ըստ հրապարակման՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 21.1% թանկացում:
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02