«Ակնհայտ է, որ տեղի են ունենում «երկհարկանի» բանակցություններ․ բանակցություններ, որոնց մասին մենք տեղեկանում ենք հաճախ այլ երկրների մամուլի խոսնակների միջոցով և բանակցություններ, որոնց մասին մենք տեղյակ չենք լինում։ Ակնհայտ է, որ ժողովրդի թիկունքում հերթական անգամ տեղի են ունենում պրոցեսներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի վերջին հայտարարության՝ «Զանգեզուրյան միջանցքի» մասին, նա նշեց, որ նա արդեն ակնհայտ ասում է՝ պայմանավորվածությունների համար կոնկրետ ժամկետները հայտնեք։
«Ես վստահ չեմ, որ այդ խոստումներն այս իշխանությունների կողմից չեն տրվել։ Անունը կդնեն «միջանցք», թե ինչ, կարևոր չէ, կարևորը բովանդակությունն է։ Անունը կարող են չդնել «միջանցք», բայց արդյունքում լինի միջանցք», - ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա նշեց, որ վաղուց այս իշխանությունները չեն սպասարկում պետության, ժողովրդի շահը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը համաժողովրդական և համազգային դիմադրության ձևավորումն է, որը պետք է կանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թուրքացումը։
«Գիտեմ, որ հացնելու եք՝ ինչո՞ւ հանրահավաքներ չեք անում։ Ամբողջությամբ գտնվում ենք նախապատրաստական շրջանում։ Մենք փողոց դուրս կգանք, բնականաբար, բայց պետք է դուրս գանք շատ ավելի կազմակերպված, շատ ավելի համախմբված, որպեսզի հանկարծ ժողովրդին, մեր պայքարի առաջամարտիկներին չտանենք հիասթափության», - նշեց ընդդիմադիր գործիչը։
Ի. Սաղաթելյանը ժամկետներ չնշեց, միայն ասաց, որ ակտիվորեն պատրաստվում են։ Նրա խոսքով, ընդդիմությունն աշխատում է նաև մարզերում՝ կարևորելով դիմադրության շարժման ցանցային կազմակերպումը։
«Երբ որ միասին վռնդենք այս իշխանությանը՝ և աշխարհը մեր հետ այլ լեզվով կխոսի, և մեր առջև կանգնած բազմաթիվ խնդիրներ կլուծվեն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02