Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) Rosetta արբանյակն ավարտել է 12 տարի տևած առաքելությունը` այսօր ցերեկը բախվելով Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղին, հայտնում էmeduza.io կայքը:
Նշվում է, որ Rosetta-ն երկնային մարմնի մակերևույթին է հայտնվել Երևանի ժամանակով 14:39-ին, ինչից հետո արբանյակի հետ կապն ընդմիշտ ընդհատվել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ գիսաստղին մոտենալու ժամանակ արբանյակը նվազագույն հեռավորությունից բազում կադրեր է ֆիքսել՝ բացահայտելով Չուրյումով-Գերասիմենկոյի վրա առկա գազը, պլազման ու փոշին:
Հայտնի է, որ Rosetta-ն արձակվել էր 2004թ.: Գիսաստղին հասնելու համար տիեզերական սարքից պահանջվել է 10 տարի, որի ընթացքում արբանյակը հաղթահարել է մոտ 6 մլրդ կմ հեռավորություն:
Rosetta-ն առաջին տիեզերական սարքն է, որին հաջողվել է դուրս գալ գիսաստղի ուղեծրի վրա: Արդյունքում՝ արբանյակը խիստ կարևոր տեղեկություններ է հավաքել եկող տարիներին գիտնականների կողմից ուսումնասիրվելիք երկնային մարմնի վերաբերյալ:
Նշվում է, որ Rosetta-ն անընդհատ պտտվում է Չուրյումով-Գերասիմենկոյի շուրջ` ավելի ու ավելի հեռանալով Արևից: Իսկ դա նշանակում է, որ որքան արբանյակը հեռանա Արևից, այնքան այն ավելի քիչ էներգիա կստանա իր տիեզերական առաքելությունը շարունակելու համար: Ուստի` ԵՏԳ-ի մասնագետները որոշել են այնպես անել, որ հին արբանյակը բախվի գիսաստղին ու դադարեցնի իր գործունեությունը:
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02