ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, նիստի ընթացքում անդրադառնալով Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացին, նշեց, թե ցավում է, որ ԱԺ ամբիոնից հերթական անգամ իշխանության կողմից ներկայացվեց այն, ինչը մանիպուլյատիվ ձևով ներկայացվել է վերջին 3 տարիներին:
«ՌԴ արտգործնախարարության հայտարարությունն այդ մանիպուլյացիան կանխելուն կամ այդ փուչիկը պայթեցնելուն էր ուղղված։ Բառացի եկեք նշենք, հայերեն պատշաճ թարգմանություն կա. երկու շրջանները վերադարձվում էին կամ քննարկվում էր այդ հարցը, Ադրբեջանին, ինչը պետք է ուղեկցվեր ԼՂ կարգավիճակի որոշման հետ պարտադիր կապակցմամբ: Ասել, որ սա նշանակում է տալ 7 շրջան ոչնչի դիմաց, դա ուղղակի մանիպուլյացիա է, ճշմարտությունից խուսափելու հարց է: Կարգավիճակի պարտադիր կապակցումը՝ կարգավիճակի պարտադիր կապակցումն է, դա ինչ-որ բարդ միտք չէ: Դա նշանակում է, որ մինչև կարգավիճակը չլուծվի, այն երկու շրջանի հարցը ոչինչ չի լինելու: Բացի դրանից, այդ հայտարարության մեջ էլի հետաքրքրիր բաներ կային։ Ասվում էր, որ 5 շրջանից հետո խաղաղապահ զորքեր են տեղադրվում. այն, որ հիմա կա, բայց այդ 7 շրջանը չկա, հլը մի հատ էլ Շուշի և Հադրութ էլ չկան։ Բոլոր դեպքերում մի քիչ հետաքրքր կլիներ ծանոթանայիք դրա բովանդակությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Արամ Վարդևանյանը կրկնեց գործընկերներից մեկի ասածը՝ Ազգային ժողովի ամբիոնը «Perfect TV»-ի մակարդակի մտքեր արտահայտելու ամբիոն չէ: «Եթե խոսում եք Ռոբերտ Քոչարյանի մասին, բոլոր դեպքերում մի քիչ ֆանտազիայի ծավալն էլ պետք է տրամաբանություն ունենա: Մենք խոսում ենք այն մարդու մասին, եկեք բոլորդ էլ ձեր խիղճը մի քիչ թեթևացրեք ու ընդունեք, որ հաստատ Ալիևը վատ երազներում է տեսնում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից օպերատիվ կապը պահում է, գաղտնի բանակցություններ անում է, 2020 թվականի մայիսի 8-ին էլ՝ Շուշիի ազատագրման օրը, որի հետ Ռոբերտ Քոչարյանի առնչությունը վստահ եմ, գրքերում կարդացել եք, այդ օրն էլ կալանքի տակ է պահում»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։ «Արցախն էլ բանակցություններից դուրս է թողնում», - արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27