ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Նորաշեն գյուղի 66-ամյա բնակչի կողմից համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 66-ամյա տղամարդը և համագյուղացին, ոռոգման ջրի հարցի շուրջ ունեցած տարաձայնությունները պարզաբանելու նպատակով, 2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հիշյալ տղամարդու ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Քաղցրաշեն գյուղ: Նորաշեն-Քաղցրաշեն ավտոճանապարհին նշված հարցի շուրջ նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 66-ամյա տղամարդը, կանգնեցնելով մեքենան, համագյուղացուն պարտադրել է դուրս գալ սրահից և նրան կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իր մոտ եղած դանակով հարձակվել և փորձել է անկանոն հարվածներ հասցնել: Վերջինս պաշտպանվել է դանակի հարվածներից, սակայն դրանցից մեկը վնասել է նրա ձեռքը: Այնուհետև 66-ամյա տղամարդն իր մոտ եղած պոլիէթիլենային տարայով բենզինը լցրել է համագյուղացու վրա և հրկիզել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ համագյուղացուն հաջողվել է հագուստը հանել և հանգցնել բռնկված կրակը: Դրանից հետո համագյուղացին հարձակվել է 66-ամյա տղամարդու վրա, դիտավորությամբ ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 66-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինիս համագյուղացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55