«ՏԻՄ ընտրություններից հետո խայտառակ գործընթաց է տեղի ունենում, ապօրինություններ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով, բոլոր այն վայրերում, որտեղ ընդդիմադիր, ոչ իշխանական ուժերը հուշագիր են ստորագրել, հայտարարել են միասին տեղական իշխանություն ձևավորելու մասին, ըստ էության, իշխանությունը հարձակվել է տվյալ դաշինքի անդամների, նրանց ընտանքիների վրա: «Սա ժողովրդավարությունից խոսող իշխանության դեմքն է ու ձեռագիրը:
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, իրավապաշտպաններ, անհատներ, ովքեր խոսում են ժողովրդավարության մասին, լուռ հետևում են այս ապօրինությունների շղթային»,- ասաց ընդդիմադիր գործիչը: Ի. Սաղաթելյանն ընդգծեց, որ ակնհայտ է՝ Հայաստանում փորձում են հաստատել մեկ մարդու բռնապետություն և հստակ գնում են այդ ուղղությամբ: «Ինքը գերազանցել է նախորդ 30 տարիներին Հայաստանում տեղի ունեցող բոլոր արատավոր երևույթները միասին վերցրած»,- ասաց նա: Վերջինս նշեց, որ ՔՊ-ական պատգամավորները, մարզպետերը հայտարարում են՝ «կապ չունի, որ ընդդիմադիր ուժերը հուշագիր են կնքել, մեկ է՝ մենք ենք իշխանություն դառնալու»: «Սա հանցագործության մասին հայտարարություն է, ու դատախազությունը պետք է զբաղվի տվյալ մարդկանց հայտարարություններով: Կրիմինալով, ոստիկանությունով, տարբեր ուժային կառույցներով, փողոցային բարքերով, որի դեմ եկել էին պայքարելու, փորձում են մարդանց ճնշել, վախեցնել, ձերբակալել, ծեծել: Այս մարդիկ հանուն իրենց իշխանության, իրենց իշխանությունն ամրապնդելու, պատրաստ են վերջին ստորության»,- ասաց ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը: Նա նշեց, որ իրեն զարմացնում է մի բան. «Նիկոլն իրենց ի՞նչ է համոզել: Ինձ թվում է՝ իր թիմակիցներին համոզել է, որ հավերժ իշխանության են ու ինքը հավանաբար հավատացել է, քանի որ այն ապօրինությունները, որոնք անում են, դրա համար պատասխան են տալու: Օրինակ, Բերդի քաղաքապետին կանչել ու ասել են՝ հրաժարական պետք է տաս, ասել է՝ հրաժարական չեմ տալիս, տարել ու կալանավորել են: Գիտեք ինչի՞ համար՝ ապօրինի շինարարության, մի հատ հենապատ կառուցելու: Ո՞նց են այս ամեն ինչի տակից դուրս գալու նույն դատախազները, քննիչները, կրիմինալի հետ համագործակցող իրենց պատգամավորները: Այն հանցագործությունները, որոնք անում են, չեն ներվելու»:
Աղբյուր` Panorama.am
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
10:33
09:26
09:15
09:02
20:17
19:45
19:21
19:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45