Ասում են Հայկ Մարությանը հեղափոխությունից շեղվել է եւ սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելությում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մի երկիր, որը 30 տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները կառուցելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդ երկրի իշխանությունն արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության պրետսիժի համար է: Ասեմ, հարգելիներս, սա պրեստիժ չի, հակառակը, սա մովետոն է, որը շատ վատ տպավորություն է թողնում: Դուք դրանով անգամ խղճահարություն չեք առաջանցում, այլ միայն քմծիծաղ ու տարակուսանք»,-ասաց նա:
Մարությանը տեղեկացրեց, որ ինքը դեռեւս 2019-ին վաճառքի է հանել քաղաքապետին կցված S դասի «Մերսեդեսը», գումարը մուտագրել է քաղաքի բյուջե. «Այս ողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսան» եմ քշում: Ընդ որում ինքս եմ վարում, թիկնապահների մասին ընդհանրապես խոսք չկա: Երբեք պարգեւավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս: Սա հերոսություն չի, սա լավ չի, սա նորմալ է, որովհետեւ սա իմ համոզմունքն է եւ դա պետք է լինի հեղափոխությամբ պաշտոն ստացած յուրաքանչյուրի համոզմունքը, որովհետեւ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու, սեփական կոմֆորտի մասին մտածել: Այստեղ պետական աշխատանքը ինքնազոհություն եւ զրկանք պետք է լինի դեռ երկար տարիներ: Բայց ինչպես տեսնում ենք, ՔՊ մեր գործընկերները չեն կիսում այս սկզբունքը: Դե հիմա ասեք՝ ովքեր են շեղվել հեղափոխական արժեքներից»,-ընդգծեց Մարությանը:
Հայկ Մարությանի երևանցիներին՝ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ հրավիրված նիստին.
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
10:33
09:26
09:15
09:02
20:17
19:45
19:21
19:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45