ARM | RUS |

2016թ-ից միջնորդներն առաջարկել են հրաժարվել «ԼՂ-ն ստանալու է միջանկյալ կարգավիճակ» կետից, Հայաստանը մերժել է ․ Փաշինյան

24.12.21 | 22:11

2016թ-ի հունվարին միջնորդները պաշտոնապես Հայաստանին նոր փաթեթ են ներկայացնում, բանակցային նոր թուղթ, որտեղ ամենը ձւեակերպված է եղել առանց «Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում» նախադասության։ Հայկական կողմը մերժում է այս առաջարկը, եւ ապրիլին պատերազմ է սկսվում։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե ինչ «աղետ» է գրանցվել բանակցային գործընթացում 2016թ-ին։

Այս տարվա դեկտեմբերի 8-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ 2016թ․ բանակցային գործընթացում «աղետ է եղել», եւ որ Լեռնային Ղարաբաղը «կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական ու գործնական բոլոր հնարավորությունները»։

Հարցին՝ արդյո՞ք դա Ապրիլյան պատերազմի հետեւանքն էր, եւ այդ պատերազմում ի՞նչ խնդիր լուծեց Ադրբեջանը, Փաշինյանը նկատեց՝ այդ աղետը ե՛ւ Ապրիլյանի պատճառն էր, ե՛ւ դրա հետեւանքը։

«2011թ․ տեղի է ունենում Կազանյան պրոցեսը, որը, չեմ կարող ուրանալ, լավ բովանդակություն ուներ։ Հայաստանը գնում է ստորագրի այդ փաստաթուղթը, դա էր պայմանավորվածությունը, Ադրբեջանը չի ստորագրում, Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել, բայց Ադրբեջանը չստորագրեց։ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2017թ․ տված հարցազրույցում ասում էր, որ 1990-ականներին պատրաստ է եղել ստորագրել, որից հետո հայկական կողմի վրա ճնշումներ չէին գործադրվում։ Կազանի փաստաթղթի նրբությունն այն էր, որ ըստ դրա՝ Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում, սա սկզբունքային նախադասություն է, որն էլի անթերի չէ։ 2011թ․ չի ստորագրում էս թուղթն Ադրբեջանը, եւ սրանից հետո Ադրբեջանը սկսում է մեծ ծավալի սպառազինություն ձեռք բերել, 2013թ-ից ռազմական էսկալացիա է սկսում, 2014թ-ին ավելի է խորանում դա, ի հայտ են գալիս առաջին նախանշանները, որ համանախագահողները հայկական կողմին առաջարկում են հրաժարվել այս նախադասությունից․ «Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում», որովհետեւ Ադրբեջանը չէր ընդունում դա։ Հայկական կողմը, բնականաբար, չի համաձայնում սրան, մերժում է։ Ռազմական էսկալացիան 2015թ-ին ավելի է մեծանում, եւ 2016թ-ի հունվարին միջնորդները պաշտոնապես Հայաստանին նոր փաթեթ են ներկայացնում, բանակցային նոր թուղթ, որտեղ այդ ամենը ձւեակերպված է եղել առանց «Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում» նախադասության։ Հայկական կողմը մերժում է այս առաջարկը, եւ ապրիլին պատերազմ է սկսվում։ Պատերազմից հետո՝ հուլիսին, նույն առաջարկը ներկայացնում, եւ հայկական կողմը մերժում է նաեւ այս առաջարկը, եւ օգոստոսին ներկայացվում է արդեն այն փաթեթը, որտեղ ներառված է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ իմ ասած, ակնհայտորեն աղետաբեր ձեւակերպումը։

Ապրիլյան պատերազմն էլ էր հնարավոր կանխել, եթե հայկական կողմն ընդուներ առաջարկը, առնվազն ասեր՝ կքննարկենք, դիվանագիտական ճկունություն դրսեւորեին՝ էնտեղ էլ «փորձառու» դիվանագետներ էին, պատերազմը տեղի չէր ունենա»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը պատմեց, թե 5 տարից առաջ ինչ խոսակցություն է ունեցել ՀՀ Ազգային հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ, եւ թե ինչ է ասել իրենց Կոմանդոսը Ապրիլյան պատերազմի պատճառների մասին։

«Ապրիլյան պատերազմից հետո Արարատի մարզի Սայա-Նովա գյուղում հաշմանդամություն ունեցող անձանց օրվան նվիրված միջոցառում էր, որպես պատգամավոր հրավիրված էի։ Այնտեղ էր նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանը, եւ երբ դուրս էինք գալիս, հարցրի նրան՝ Երեւան ե՞ք գնում, նա ծառայողական մեքենայով էր, ասաց՝ հա, առաջարկեցի՝ իրար հետ գնանք։ Ողջ ճանապարհին իր հետ քննարկում էի, ասացի՝ որպես զինվորականի՝ Ձեր կարծիքն է հետաքրքիր՝ ի՞նչ էր Ապրիլյան պատերազմը։ Նա արտահայտեց իր համոզմունքը, ասաց՝ «это было разведка боя», նա իր համոզմունք էր հայտնում, որ դա հետախուզական գործողություն էր, իսկ դա արվում է, երբ պատերազմական պլան է լինում, մինչ այդ փորձակում են՝ հետագա գործողությունները պլանավորելու համար։

Էն, ինչ կար 2016թ-ի հունվարին, եւ ինչ կար 2016թ-ի օգոստոսին, հունվարինն ավելի լավ էր։ Բանակցությունները հասան այն կետին, որ Սերժ Սարգսյանն ասաց՝ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքներն անընդունելի եւ անիրատեսական են։ Ես, իհարկե, կարող էի պատերազմը կանխել, եթե Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական եւ անընդունելի պայմաններին համաձայնվեի, պատերազմը կկանխեի։ Հիմա էդ ամեն ինչը չընդունելը, գուցե, լեգիտիմ մեղադրանք է իմ հասցեին, որ ես պետք է գնահատեի իրավիճակը, ասեի՝ ժողովուրդ ջան, էս ա իրավիճակը, պետք է էս-էս զիջումներին գնալ, կանխել պատերազմը։ Բայց ես պետք է համոզեի ինձ, որ դա ճիշտ է, հիմա չեմ ուզում բաներ ասեմ, թվա, թե ինձ եմ ուզում արդարացնել, ինձ ընդհանրապես արդարացում չկա, հարցը էդ չի։ Բայց երբ ԱԽ նիստում բանակը զեկուցում է, որ մենք «ոչ մի քայլ հետ» սկզբունքով պատրաստ ենք կանգնելու, ես գամ ասեմ՝ ժողովուրդ ջան, պետք է հանձնե՞նք։ Հաջորդ օրը ի՞նչ ա լինում՝ ԳՇ պետը հայտարարելու էր, որ ասել ենք՝ կարող են ոչ մի քայլ հետ սկզբունքով կանգնել, էս ի՞նչ ա անում վարչապետը, ժողովուրդ ջան»,- ասաց Փաշինյանը։

Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում հայտարարեց, որ իր թողած բանակցային ժառանգությամբ Արցախը պետք է մնար հայկական։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դա չի հակասում Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2016թ․ Լեռնային Ղարաբաղը կորցրել էր Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական ու գործնական բոլոր հնարավորությունները, վարչապետը արձագանքեց։

«Երբ տեսա այդ հայտարարությունը, զարմացա, որովհետեւ էդ նախադասությունն ուղղակի նախադասություն է, որը բառամթերքի առումով ուղղակի մեջբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Պատերա՞զմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» 1997թ․ գրված հոդվածից, երբ առաջին նախագահն ասում էր, որ հայկական պետք է լինի Արցախը։ Երբ Սերժ Սարգսյանը նախկինում ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա չի ասում, որ իր բանակցություններն էն մասին էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ որ Արցախը պետք է հայկական մնար։ Ասեմ ավելին՝ դրա հետ էլ համաձայն չեմ, որովհետեւ Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լիներ։ Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա։ Լինելու՞ էին ՏԻՄ-եր՝ այո, բայց դրանք ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական էին լինելու»,- նկատեց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց նաեւ, որ օրեր առաջ Բրյուսելում ԱլԳ գագաթաժողովի ընթացքում եռակողմ հանդիպումներից բացի այլ շփումներ էլ են եղել։

«Ոչ թե նստել ու խոսել ենք, այլ ուղղակի նույն դահլիճում մասնակցել ենք, ելույթներ ենք ունեցել, էնտեղ ունեցած խոսակցությունն էլ է շատ կարեւոր։ Իհարկե, մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկել ենք, ո՞նց կարող է նյուանս լինի, որ չքննարկենք։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյաննը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ալիեւի հետ հանդիպումների ընթացքում ԼՂ հակամարտությանն ուղղված հարցեր, ինչ փուլում են բանակցությունները»,- ասաց Փաշինյանը։

Հարցին, թե ինչ ապագա է տեսնում իրենց բնօրրանում ապրող արցախահայության համար, նկատեց․ «Արցախահայության համար տեսնում եմ իրենց բնօրրանում ապրոց զարգացող, բարգավաճող ժողովուրդ եւ երկիր»։


Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01