Մոսկվայի շրջանային դատարանը 2019 թվականի ամռանը ՌԴ գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության ջոկատի նախկին զինծառայող Նիկիտա Բելյանկինի սպանության քրեական գործի շրջանակում հրապարակել է ինը մեղադրյալի դատավճիռները:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, առավելագույն ժամկետը՝ 20 տարի ազատազրկում, ստացել է Սերգեյ Խոջոյանը, որը դանակով մահացու հարված է հասցրել Բելյանկինին։
Եղբայրներ Համլետ և Հրանտ Հայրապետյանները, որոնք, դատարանի որոշմամբ, սպանության պահին պահել են Բելյանկինին, ինչպես նաև «ակտիվորեն մասնակցել» երկու ռեանիմատոլոգների ծեծի ենթարկելուն, համապատասխանաբար 17 և 18 տարվա ազատազրկման են դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում։
Նվազագույն պատիժը՝ 5 տարի ընդհանուր ռեժիմի գաղութում, ստացել է Նարեկ Ստեփանյանը, իսկ Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, Ռուդիկ Մանուկյանը, Սահակ Սահակյանը դատապարտվել են 5,5-ական տարվա ազատազրկման։
Մեղադրյալների պաշտպանության ներկայացուցիչները կբողոքարկեն դատավճիռը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դատապարտյալներից մեկի փաստաբան Նարեկ Կոստանյանը։
Ինչպես հաստատվել է հետաքննության և դատարանի կողմից, 2019 թվականի հունիսի 1-ին մերձմոսկովյան Կրասնոգորսկի Պուտիլկովո գյուղում սրճարանի տնօրեն Գուրգեն Աղայանը անհիմն պահանջել է, որ երկու այցելուներ՝ ռեանիմատոլոգներ, հեռանան հաստատությունից։ Կոնֆլիկտի մեջ են մտել ևս 9 հոգի, որոնք ալկոհոլային ազդեցության տակ մոտեցել են սրճարանին և ծեծկռտուք սկսել։
«Գլխին ուժեղ հարված ստանալով՝ տղամարդկանցից մեկը կորցրել է գիտակցությունը և ընկել, երկրորդը փորձել է դիմադրել, սակայն դանակով վիրավորվել է որովայնից և արյունահոսելով պառկել, մինչդեռ չորս հոգի շարունակել են հարվածել նրան, իսկ յոթը շրջապատել են նրանց՝ թույլ չտալով հեռանալ դեպքի վայրից: Ծեծկռտուքը նկատել է ԳՀՎ հատուկ նշանակության ջոկատի նախկին զինծառայող Նիկիտա Բելյանկինը, որը, տեսնելով հակառակորդների անհավասար ուժերը, բղավել է խուլիգանների վրա և տրավմատիկ ատրճանակից օդ կրակել՝ պահանջելով կանգ առնել ու վերջ տալ անօրինական գործողություններին»,- նշել է Քննչական կոմիտեն։
Մեղադրական եզրակացությունից հետևում է, որ կոնֆլիկտի մի քանի մասնակիցներ վազել են Բելյանկինի մոտ և սկսել են միաժամանակ բազմաթիվ հարվածներ հասցնել նրան, սակայն նա նրանց ակտիվ դիմադրություն է ցույց տվել։ Եղբայրներ Համլետ, Հրանտ և Հովհաննես Հայրապետյանները բռնել են Բելյանկինին՝ շարունակելով հարվածել, իսկ Սերգեյ Խոջայանը դանակով հարվածել է սրտի շրջանում։ Մնացած տղամարդիկ շրջապատել են տուժածներին և թույլ չեն տվել հեռանալ դեպքի վայրից։
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
14:18 29.04.26
18:18 29.04.26
13:44 29.04.26
17:48 28.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
16:57 28.04.26
14:10 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44