Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի գլխավոր դատախազության հետ համատեղ շարունակում են աշխատել Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» («Ծառայություն») խմբավորման անդամներին Ադրբեջանի տարածքում հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ: Այս մասին գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, ՆԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, «Հիզմեթ» խմբավորման քարոզչական գործունեության հետաքննման և կանխարգելման հետ կապված քրեական գործի շրջանակում ստեղծել է օպերատիվ-քննչական խումբ: Հայտնի է, որ այս գործի շրջանակում մոտ ապագայում կրկին Թուրքիա կգործուղվի Ադրբեջանի գլխավոր դատախազության քրեական բաժնի ղեկավարը:
Նշենք, որ ավելի վաղ Վրաստանում գյուլենական համայնքի դպրոցների նախկին ղեկավար և պատասխանատու Հայաթի Քյուչյուքը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանում գտնվող իրենց ներկայացուցիչն անձամբ է զանգահարել Գյուլենին ԱՄՆ և բողոքել, որ Ալիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է խոչընդոտել նրանց աշխատանքը: Դրան ի պատասխան Գյուլենը բացականչել է. «Թող այնպես չանեն, որ ես իրենց նետեմ Կասպից ծովը»:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02