2014-2017 թվականներին սեռական բռնության է ենթարկվել 59.284 երեխա, գրել է BirGün թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հետազոտությունը։ Բռնության ենթարկված երեխաների ճնշող մեծամասնությունը աղջիկներ են եղել, սակայն հաշվարկում եղել է նաեւ 7.466 տղա։ Մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) Ստամբուլի մասնաճյուղի զեկույցի համաձայն՝ վերջին 16 տարիների ընթացքում 18 տարեկանից ցածր մոտ 440 հազար աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել։ Անչափահասների նկատմամբ բոլոր սեռական հանցագործությունների 46 տոկոսը կատարվել է նույն ժամանակահատվածում։ Թուրքիայի հարավում գտնվող Մերսինի համալսարանի դատական բժշկության ամբիոնի հիվանդանոցներից մեկում հետազոտվել է երեխաների սեռական բռնության 1.360 դեպք, իր ուսումնասիրության մեջ պարզել է դոկտոր Էբրու Յաշաթ Աքսայը։ Բռնության ենթարկված երեխաների 81 տոկոսը աղջիկներ են եղել, մինչդեռ զոհերի միջին տարիքը եղել է 13 տարեկան։ Բռնություններն առավել հաճախ տեղի են ունեցել տնային պայմաններում, ընդ որում երեխաների 63.5 տոկոսը սեռական բռնության է ենթարկվել տանը: Դաժան վերաբերմունքի մակարդակն աճել է ամռան ամիսներին՝ կապված դպրոցների փակման, զբոսաշրջության ավելացման եւ սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներով պայմանավորված միգրացիայի հետ: Դեպքերի ավելի քան 40 տոկոսը գրանցվել է դրանցից մեկ ամիս ավելի ուշ: Ինցեստի 253 դեպքերից հանցագործների 25 տոկոսը եղել են կենսաբանական հայրեր, եւս 12 տոկոսը՝ տուժած երեխաների խորթ հայրերը: Հանցագործների 61 տոկոսը կազմել են հեռավոր տղամարդ ազգականները։ Բոլոր դեպքերի 84 տոկոսում հանցագործները ճանաչել են իրենց զոհերին, իսկ մոտ 10 տոկոսը զոհերին հանդիպել է համացանցի միջոցով:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
18:18 29.04.26
14:18 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
14:10 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44