Հանրապետությունում ռազմական դրություն մտցնելու կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ժամանակավոր կացության ծրագրի նկարագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հանրապետության 360 բնակչի շուրջօրյա խնամք է տրամադրվել։ Նրանցից շատերը կամ տարեցներ են եղել, կամ՝ հաշմանդամներ։ Այս մասին հունվարի 12-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված գումարների իրացման եւ պետական բյուջե փոխանցման հարցի ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Մինասյանն ընդգծեց, որ այդ նպատակների համար հատկացվել է 28 մլն 200 հազար դրամ։ «Սակայն նույն կառավարության ծրագրում ասվում է, որ այդ գումարը գոյացել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին։ Այսինքն՝ Զարուհի Բաթոյանի նախարարության օրոք։ Միջոցները հատկացվել են պետբյուջեով սահմանված մեկ այլ ծրագրից։ Ֆինանսավորումը հետագայում վերաբաշխել են: Խոսքը մոտ 31 մլն դրամի մասին է եղել»,- պարզաբանեց պատգամավորը։ Սակայն կառավարությունը հանձնաժողովին տեղեկացրել է, որ 28,2 մլն դրամ հատկացվել է այն ընդհանուր միջոցներից, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը փոխանցել է կառավարությանը։ Մասնավորապես, խոսքը 52,7 մլրդ դրամի մասին է։ «Կառավարության որոշումն ուսումնասիրելով՝ պարզ դարձավ, որ վերաբաշխման է ենթարկվել նաեւ մեկ այլ պետական ծրագիր։ Դրա ֆինանսավորումը կազմել է մոտ 31 մլն դրամ։ Այսինքն՝ այս միջոցներն էլ են վերաբաշխման ենթարկվել»,- ասաց Մինասյանը։ Միաժամանակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից քննչական հանձնաժողովի անդամները փորձել են հարցը տեղափոխել այլ հարթություն։ Մասնավորապես, նրանց մտահոգել է, թե արդյոք միջոցները բավարարել են շահառուների կարիքները հոգալու համար:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02