Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․
«Թուրքիան՝ Հայաստանի հետ փոխհարաբերության նախադրյալներից մեկը համարել և համարում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Իրենց պաշտոնական դիրքորոշմամբ՝ «ցեղասպանություն» տերմինը չի կարող օգտագործվել, քանի որ «ցավալի իրադարձությունները եղել են 1948 թվականից առաջ»: Ընդ որում, հենց այս օրերին դատախազը միջնորդել է արդարադատության նախարարին, որպեսզի հետաքննություն իրականացվի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) կենտրոնական գործադիր խորհրդի 26 անդամի նկատմամբ՝ «Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար»։ Դարձյալ գործի է դրվում տխրահռչակ 301-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է սահմանում «թուրքական պետությանը վիրավորելու համար»: Մի կողմ թողնենք խնդրին առնչվող Հայաստանի Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումները, Թուրքիայի ներկայիս իշխանությունները չեն կարող, իրավասու չեն անտեսելու սեփական դատական ատյանների 1919-21 թթ. մի քանի տասնյակի հասնող դատավճիռները, որոնց մի մասով ներկայումս «ցավալի իրադարձություններ» կոչված դեպքերը բոլորովին այլ կերպ են որակվել. «ԷԹՆԻԿԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՀԱՅ ԱԶԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ և ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՆԱՋՆՋՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»: Այդ դատավճիռներն արձակած դատավորները հետագայում՝ 30-ականների սկզբներին կախաղան են բարձրացվել, բայց դատական ակտերը մնացել են ուժի մեջ: Դատական ակտերով շատերը անգամ մահապատժի են դատապարտվել: Ընդ որում, Սողոմոն Թեհլերյանին առավելապես արդարացրել են այն հիմքով, որ վերջինս կյանքից զրկել է արդեն իսկ մահապատժի դատապարտված էթնիկական դրդապատճառներով հայության դեմ ոճրագործություն կատարելու կազմակերպիչներից մեկին՝ թալեաթին: Այլ հարց, որ այդ սրիկան Գերմանիայում օժտվել է կեղծ փաստաթղթերով ազատ տեղաշարժի իրավունքով: Հայոց Եղեռնը էությամբ ճշգրիտ համապատասխանում է ցեղասպանության հանցակազմին, իսկ այդ արարքը հանցագործություն է որակվել դեռևս 20-րդ դարի սկզբներին գործող միջազգային իրավունքի աղբյուրներով, իսկ այն, որ դրան հետագայում ստույգ անվանում է վերապահվել՝ ցեղասպանություն, բնավ չի նշանակում, որ մինչ այդ տեղի ունեցած նմանաբնույթ ոճրագործությունները սոսկ «ցավալի իրադարձություններ» են եղել: Թուրքական ներկայիսիշխանությունները չեն կարող անտեսել թուրքական դատարանների դատավճիռները …»։
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02