1in.am - «Եկեք համաձայնենք, որ եթե այսօր ունենք աշխատատեղեր, գործարարներն են ապահովում այդ աշխատատեղերը, եթե այսօր ունենք պետական բյուջեի մուտքեր, որից սնվում են նաև բանակը և բոլոր առողջապահական սոցիալական ծրագրերը, ապա այդ բյուջե նրանք են մուծումներ կատարում: Դուք ի՞նչ է, առաջարկում եք կտրել այն ճյուղը, որի վրա նստա՞ծ ես… Կոչ անել, որ մարդկանցից խլել նրանց ունեցածը, դա վատագույն ճանապարհ է, որով առաջարկում են գնալ: Այդպիսի բան որևէ պետության մեջ չի կարելի թույլ տալ»: Այս մասին «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում օրեր առաջասել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Պարադոքսալ է, բայց ներկայումս իսկապես ստացվել է մի վիճակ, երբ Հայաստանի տնտեսությունը կազմավորվում է օլիգարխների բիզնեսների շնորհիվ: Մի քանի հազար աշխատատեղ Սամվել Ալեքսանյանն է ապահովում, մի քանի հազար՝ Գագիկ Ծառուկյանը, Ռուբեն Հայրապետյանը, Բարսեղ Բեգլարյանը, Սաշիկ Սարգսյանը, նաև բարձրաստիճան պաշտոնյաները իրենց բիզնեսներով, օրինակ` Հովիկ Աբրահամյանը: Այդ աշխատատեղերի գերակշիռ մասը պարզապես աշխատուժի անխնա և զգալիորեն ապօրինի շահագործման վառ օրինակներ են, երբ մարդիկ աշխատում են արտաժամ, սակայն դրա համար չեն վճարվում, երբ մարդիկ աշխատում են առանց արձակուրդի իրավունքի, առանց հանգստի իրավունքի, ընդ որում` վճարվելով շատ ցածր: Բայց այն, որ օլիգարխները աշխատատեղ են ապահովում, դարձվել է նրանց պաշտպանության դրոշակ, և երբ բարձրացվում է աշխատանքային պայմանների և վճարի հարցը, ասվում է, թե այս նեղ վիճակում լավ է գոնե այդ աշխատանքն էլ նրանք ապահովում են, իսկ պայմանների մասին՝ ավելի լավ ժամանակներում:
Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանում աշխատատեղեր ձևավորող օլիգարխիա է գոյացել, ու ասենք` հենց այդ անուններն են դարձել աշխատատեղ ապահովող հիմնական գործարարները: Նրանք եղել են ամենաշնորհքո՞վը, եղել են ամենալայնախոհն ու հնարամի՞տը, ամենակի՞րթը: Իսկ ի՞նչ կլինի նրանց և նրանց բիզնեսների հետ, եթե հանկարծ զրկվեն իշխանության լծակները իրենց գործերի համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար օգտագործելու հնարավորությունից: Ի՞նչ կմնա նրանց բիզնեսից, նրանց ստեղծած աշխատատեղերից: Քանի՞ շատ ավելի շնորհքով, շատ ավելի կենսունակ գործարար է Հայաստանից հեռացել այն պատճառով, որ Հայաստանում գլխավոր գործարարները ոչ թե ի հայտ են եկել մրցակցության միջոցով, այլ նշանակվել են վերևից, իսկ հետո սկսել են վերարտադրվել այդ վերևից հսկվող «ջունգլիների օրենքի» շրջանակում:
Այո՛, հիմա ստացվել է, որ այդ մականունավոր հեղինակություններն են Հայաստանի հիմնական գործատուները՝ իրենց իշխանությամբ ու քմահաճույքներով: Բայց դա ոչ թե նրանց շնորհակալություն հայտնելու, այլ Հայաստանի անվտանգության, Հայաստանի ապագայի մասին մտահոգվելու առիթ է, որովհետև այդ մարդիկ իրենց հայկական մասշտաբի «բիզնես-կայսրություններով», իրենց արժեքներով, աշխարհայացքով բացարձակապես համարժեք չեն համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին և կենսունակ են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց անձնական բիզնեսին են ծառայեցնում իշխանական լծակները: Այսինքն` նրանց աշխատատեղերը սնուցվում են պետության ռեսուրսներով, քամում են պետությունը: Իսկ հեքիաթները, թե այդ մարդիկ շատ կուզեին աշխատել օրենքով (հաճախ են հնչում անգամ այդպիսի քաղաքական հայտարարություններ ընդդիմադիր կամ այլընտրանքային ճամբարներից), բայց քաղաքական իշխանությունը դա թույլ չի տալիս, կարելի է պատմել մանուկներին:
Հայաստանում քաղաքական իշխանություն փաստացի չկա էլ՝ այն լիովին սերտաճած է խոշոր, միջին, նույնիսկ մանր բիզնես դաշտին: Այսինքն` խոշոր բիզնեսն ինքը հենց համակարգային իշխանությունն է Հայաստանում, որը և պետք է փոխել: Եվ երկրորդ` Հայաստանի խոշոր գործարարների գերակշիռ մեծամասնության համար, օրենքը ճգնաժամային երևույթ է, որն ամեն գնով պետք է շրջանցել, քանի որ նրանց բիզնեսը հենց հիմքից կառուցված է այդ փիլիսոփայության վրա, հետևաբար օրենքի անցումը նշանակում է բիզնես-փիլիսոփայության լիակատար վերանայում նրանց համար, ինչին, ինչպես փորձն է ցույց տալիս, նրանք ընդունակ չեն թե՛ տնտեսվարման, թե՛ անհատական կառուցվածքա-բովանդակային առումով:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02