«Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն է, որի օրոք ներգաղթը գերազանցեց արտագաղթի ցուցանիշները»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով մինչ այդ ՔՊ պատգամավորների կողմից ՀՀ երկրորդ նախագահի գործունեությանն ուղղված հայտարարություններին: ՔՊ խմբակցությունից ռեպլիկներ հնչեցին, ինչին ի պատասխան նազարյանը հորդորեց չարձագանքել, իսկ եթե անհանգիստ են ու հուզվում են այդ ցուցանիշից, ապա խորհրդարանական մեծամասնության պատգամավորները կարող են գնան և արխիվներն ուսումնասիրեն:
Արձագանքելով Ռոբերտ Քորարյանի օրոք Թուրքիայի հետ բանակցությունների մասին ՔՊ պատգամավորների արած հայտարարություններին՝ Նազարյանը նկատեց, որ այն 2005 թվականն էր և ՀՀ երկրորդ նախագահն ընդամենը բացասական պատասխան էր տվել պատմաբանների խումբ ստեղծելու մասին իրեն ուղղված Թուրքիայի նախագահի նամակին: «Եվ ամենակարևորը՝ 2005 թվականից մեկ տարի առաջ՝ 2004 թվականին մենք 4000-ից ավելի լույս տղերք չէինք կորցրել, Շուշին և տարածքների մեծ մասը չէինք հանձնել, Հադրութը չէինք նվիրել»,-հայտարարեց զոհված զինվորի հայրը: Գեղամ Նազարյանի խոսքով՝ ինքը սպասում էր, որ ԱԺ բյուջեով Սերդար Քըլըչի հետ հանդիպման գնացած փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ինքը խորրդարանում կկազմակերպեր քննարկում, որ հասկանային, թե ինչ պրոցես է գնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը ցանկանում է ծանոթանալ գործընթացին և խորհուրդներ տալ, որպեսզի հետագայում իշխանությունները չասեն, թե ինչու ընդդիմությունը խորհուրդներով չաջակցեց իրենց: «Ինչ որ մի մարդ, ուժ ցանկանում է ԱԺ-ն արժեզրկել, նաև՝ կառավարող խմբակցությանը»,-հայտնեց ընդդիմադիր պատգամավորը և խորհրդարանական մեծամասնությանը հորդորեց այդ մարդուն թույլ չտալ դա անել:
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02