ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Վերջինս այս պահին գտնվում է ստացիոնար բուժման մեջ՝ իր անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում քայքայված առողջական վիճակը կայունացնելու համար»,- հայտնել է պաշտպանը։
Ավելի վաղ Irakanum.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Արմեն Չարչյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին 2021թ․ հունիսի 18-ին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Մինչ այդ համացանցում տեսաձայնագրություն էր տարածվել, որում Չարչյանն «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին հորդորում էր մասնակցել հունիսի 21-ի խորհրդարանական ընտրություններին՝ ակնարկելով չքվեարկել իշխանության օգտին։ Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ էր տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ, եւ վերջինը կալանավորվել էր, ավելի ուշ՝ ազատ արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց, հետո՝ օգոստոսի 23-ին, կրկին կալանավորվել։
Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 9-ին հրապարակեց ԱԺ «Հայսատան» խմբակցության ներկայացրած դիմումի քննության գործով որոշումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Հաջորդ օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստում որոշեց ազատ արձակել Չարչյանին՝ որպես խափանման միջոց ընտրելով ստորագրությունը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02